2020-08-17

Ինչի՞ համար են սպեկուլյանտները։ Ինչպես է գործում հեջավորումը

Փերսի Լ. Գրիվզ կրտսեր (թարգմանությունը «Free Market Economics» գրքից)

 

«Ինչի՞ համար են սպեկուլյանտները» հոդվածի շարունակությունը

 

Հեջավորման լավ օրինակ է բամբակյա շապիկ արտադրողի դեպքը, որի մասնագիտացումը շապիկների արտադրությունն ու վաճառքն է։ Գործարարը գիտի, որ պատրաստի գործվածքի վաճառքի գինը հիմնականում կախված է բամբակի հումքի գնից։ Այնինչ, նա չի կարող ժամանակ հատկացնել՝ ուսումնասիրելու աշխարհի տարբեր կողմերում բամբակի աճեցման պայմանները կամ բամբակի մատակարարման վրա ազդող ապագա պահանջարկը, քանի որ գլխովին զբաղված է շապիկի արտադրության սեփական խնդիրներով։ Այդուհանդերձ, նա կցանկանար խուսափել հումքի գնի անկանխատեսելի փոփոխությունների անցանկալի հետեւանքներից։

 

Ազատ շուկայի պայմաններում նա կարող է հեջավորվել՝ կնքելով պայմանագիր, որ ներկա գնով կվաճառի այն հումքը, որը նա կարիք չի ունենա գնելու կամ ստանալու մինչեւ այն պահը, երբ պատրաստվում է վաճառել իր արտադրած շապիկները, իսկ հետո, եթե շապիկի գինն ընկնի հումքի գնի անկման հետեւանքով, նա հումք կգնի ավելի ցածր գնով՝ ի կատար ածելու համար հեջի պայմանագրի պահանջները։ Հումքի գնման գործարքից ստացված եկամուտը կհամակշռի շապիկի վաճառքից կրած կորուստները։ Մյուս կողմից՝ եթե հումքի եւ շապիկի գները բարձրանան, շապիկի վաճառքից գոյացած հավելյալ եկամուտը կհամակշռի բամբակի հումքի հեջային գործարքից կրած վնասը։ Հեջավորման օգնությամբ, գործարարը հնարվորություն է ստանում պաշտպանվելու հումքի գների հնարավոր բոլոր այն տատանումներից, որոնք կարող են ազդել իր վաճառած շապիկների գների վրա։ Նա գլուխն ազատում է սրա մասին մտահոգվելուց, որպեսզի կարողանա կենտրոնանալ շապիկի բիզնեսի մանրամասների վրա, որում ինքը մասնագետ է։

 

Գործարարի հեջն ընդունողը սովորաբար բամբակի պրոֆեսիոնալ սպեկուլյանտն է լինում։ Նա մի մասնագետ է, որն ուսումնասիրում եւ մեկնաբանում է առկա բոլոր այն տվյալներն ու հանգամանքները, որոնք կարող են ազդել բամբակի ապագա գնի վրա, բամբակի առեւտուր է անում հազար անգամ հաճախ, քան բամբակի արտադրության ոլորտի միջին ձեռնարկատերը, եւ գիտի, թե որքան ցանք է արվել բամբակ աճեցնող բոլոր երկրներում։ Նա ուսումնասիրել է տեղումների քանակը եւ եղանակային մյուս պայմանները, որոնք կարող են ազդել զանազան ցանքատարածությունների մակերեսի վրա։ Նա մշտապես տեղեկացված է այն օրենքներից եւ առաջարկվող օրինագծերից, որոնք կարող են փոխել բամբակի գինը։ Նա հետեւում է արտասահմանյան բորսաների աճերին ու անկումներին, բեռնափոխադրման գներին։ Նա աչալուրջ հետեւում է նաեւ բամբակի յուրաքանչյուր տեսակի պահանջարկի փոփոխություններին, տեղեկացված գաղափար ունի բամբակի օգտագործման նոր ձեւերի ի հայտ գալու արդյունքում պահանջարկի աճի, ինչպես նաեւ սինթետիկայով փոխարինման պատճառով բամբակի օգտագործման նվազման միտումների վերաբերյալ։ Նրա մշտադիտարկման ներքո են հեռավոր երկրներում (օրինակ՝ Հնդկաստանում) զանգվածների համընդհանուր գնողունակության, արտադրության եւ սպառման նորանոր զարգացումները։ Կարճ ասած՝ նա հետաքրքրվում է ամեն ինչով այն ամենի մասին, որ կարող է ազդել բամբակի առաջարկի եւ պահանջարկի վրա՝ առաջ բերելով հումքի ապագա գների տատանում։

 

Իբրեւ քաջատեղյակ մասնագետ՝ սպեկուլյանտն անհամեմատ ավելի է ունակ կանխագուշակելու բամբակի ապագա գները, քան նա, ով մասնագիտանում է բամբակի աճեցման կամ բամբակյա շապիկների արտադրության գործում։ Ապրանքի բորսայում գործող սպեկուլյանտների միջեւ մրցակցությունը հարկադրում է նրանց կիսել սեփական գիտելիքի արգասիքը սպառողի հետ։

 

Ապահովագրության դիմելով՝ գործարարները կարող են պաշտպանել իրենց որոշ տեսանելի կորուստներից։ Սակայն սովորական ապահովագրություն կարելի է գնել միայն այն ռիսկերի համար, որոնք կա՛մ քաջ հայտնի են, կա՛մ կանխատեսելի։ Հրդեհի, մահվան, գողության կամ տրանսպորտային պատահարների դեպքում կորուստները հավասարապես տարածվում են բոլոր ապահովագրյալների վրա, փոխանակ ամբողջովին ծանրանալու նրանց ուսերին, ովքեր տուժել են որոշակի պատահարից։ Գների ապագա փոփոխությունները չեն պատկանում այս դասին, եւ նույնն են բոլորի համար։ Միայն քաջատեղյակ մասնագետն է ունակ հաջողությամբ դատողություն բանեցնելու եւ «ապահովագրելու» մյուսներին գների փոփոխությունների արդյունքում կրելիք վնասներից։

 

Ժողովրդական մտածողության մեջ սպեկուլյանտը լպիրշ ու վատ մարդ է, որը փող է սարքում այլոց հաշվին։ Շատերը հավատում են, թե նա իր ապրուստը վաստակում է բախտի, ազարտի կամ ներքին ձեռնածությունների շնորհիվ։ Անշուշտ, կան նաեւ անազնիվ սպեկուլյանտներ, որոնք խաբում են ու խարդախում, բայց այդպիսիք կան զբաղվածության բոլոր ոլորտներում։ Ազնիվ սպեկուլյանտը մարդկությանը ծառայող լուրջ մասնագետ է։ Նա մշտապես ձգտում է ավելի խորն ըմբռնել ապագա շուկայական դրությունը, ինչից հետո իր այս հասկացումը ծառայեցնում է հօգուտ բոլոր շահագրգիռ կողմերի։ Երբ նրա կանխատեսումները սխալ են լինում, ինքն է, որ տուժում է դրանից, իսկ երբ ճիշտ՝ շահում են ե՛ւ ինքը, ե՛ւ բոլոր նրանք, ովքեր առեւտուր են անում իր հետ, քանի որ եթե վերջիններս շահույթ չակնկալեին, առեւտուր եւս չէին անի։

 

Սպեկուլյանտի ծառայությունն է՝ հարթել թե՛ առաջարկի եւ պահանջարկի միջեւ գոյացող որոշակի ճեղքերը, թե՛ գների որոշակի կտրուկ վայրիվերումները։ Նա փորձում է գնել երբ եւ ուր կա ապրանքի ավելցուկ եւ էժանություն, եւ վաճառել այն ժամանակ եւ այնտեղ, ուր ապրանքը պակասություն է անում կամ թանկ է։ Խելամտորեն եւ հաջողությամբ աշխատելու դեպքում նա գործում է ի նպաստ չափից ցածր գների բարձրացման, եւ չափից բարձր գների ցածրացման։

 

Սպեկուլյանտը հաճախ առաջինն է կանխատեսում ապագա պակասությունը, եւ այդ դեպքում նա հայթայթում է, քանի դեռ ապրանքն էժան է։ Գնելով՝ նա բարձրացնում է ապրանքի արժեքը, ինչի արդյունքում սպառումն ավելի արագ է հարմարվում ապագա դրությանը, քան եթե մոտալուտ պակասությունը կանխատեսված չլիներ։ Ավելի մեծ պաշարներ են ապա պահվում ապագա գործածության համար եւ հետագայում ծառայում՝ նվազեցնելու համար մարդկանց կրած նեղությունը, երբ պակասությունն ակնհայտ է դառնում արդեն բոլորին։

 

Քանի որ գնի աճը միտում ունի խրախուսելու արտադրության աճ, գների աճին անմիջապես հաջորդում է նոր եւ հավելյալ արտադրությունը՝ շուտով հասանելի դառնալով հասարակությանը։ Այսինքն, հաջողակ սպեկուլյանտը նվազեցնում է պակասորդի տեւողությունն ու սաստկությունը, ինչպես նաեւ ուղեկցող դժվարությունները։

 

Նմանապես, սպեկուլյանտը հաճախ առաջինն է գուշակում առաջարկի գալիք ավելցուկը, եւ դա անելով՝ շտապում վաճառել ապագա մատակարարման պայմանագրեր։ Սա իր հերթին նվազեցնում է հետագա գներն ավելի վաղ, քան դա տեղի կունենար այլապես։ Ապախրախուսվում է նոր արտադրությունը, որն այլապես վաճառքի հանվելու պիտի լիներ միայն վնասով։ Այս ամենը նաեւ ավելի լավ պատկերացում է տալիս արտադրողներին ապագա իրական գների վերաբերյալ։ Այսինքն, այստեղ եւս սպեկուլյանտը ձգտում է հարթել արտադրության եւ սպառման միջեւ բացվելիք ճեղքը՝ ի շահ բոլորի։

 

Հասարակությանը սպեկուլյանտի մատուցած ծառայությունների հրաշալի օրինակ է մի քանի տարի առաջ սուրճի շուկայում տեղի ունեցածը։ Թերթի մի փոքրիկ հոդվածում հաղորդում հրապարակվեց այն մասին, որ Բրազիլիայում անսպասելի եւ հանկարծակի ցրտահարություն է տեղի ունեցել։ Սպեկուլյանտներն անմիջապես գլխի ընկան, որ ըստ ամենայնի՝ ցրտահարությունը ոչնչացրած կլինի հսկայական թվով սրճենիներ, ինչը կնշանակի, որ հետագայում սպասվում են Միացյալ Նահանգներ ներկրման զգալիորեն պակաս ծավալներ։ Ուստի, սպեկուլյանտները հապճեպորեն գնեցին ամբողջ սուրճը ավելի էժան գնով, քան նրանց կանխատեսմամբ պիտի արժենար, երբ սպառողներն ամբողջովին գիտակցեին վերահաս պակասությունը։ Սա հանգեցրեց սուրճի գնի անհապաղ աճին։

 

Արդյունքում, նվազեց սուրճի սպառումը եւ հնարավոր դարձավ եղած պաշարի մի մասը ձգել-հասցնել մինչեւ պակասության օրերի ավարտը։ Նույնաբար՝ սա այլ վայրերում սուրճ աճեցնողներին ահազանգեց ավելի խնամքով հավաքել եւ մշակել սուրճը, որպեսզի թափոնը նվազի։ Բարձր գինը բոլորին խրախուսեց շուկա հանել մինչեւ վերջին հատիկ սուրճը, ինչն էժանության դեպքում այդքան ջանքի գործադրման չէր արժանանա։ Թանկությունն արագացրեց նոր սրճենիների տունկը, եւ, քանի որ սրճենուն հինգ տարի է պետք պտղաբերելու համար, որքան վաղ սկսվեր այդ տունկը, այնքան քիչ կտեւեր պակասության ժամանակահատվածը։

 

Իրավիճակի այսպիսի զարգացմանն առաջինն արձագանքած սպեկուլյանտները մեծ ծառայություն մատուցեցին բոլոր սուրճ սպառողներին։ Եթե սպեկուլյանտներն անմիջապես վեր չմղեին գները, սպառողները կշարունակեին դեռ որոշ ժամանակ էժան սուրճ վայելել։ Իսկ հետո նրանք անսպասելի կերպով կառերեսվեին անհամեմատ ավելի ծանր մի պակասության հետ, որը շատ ավելին կբարձրացներ սուրճի գները, քան այն գինը, որն արդյունքում հաստատվեց շուկայում։ Գնելով ճիշտ այն ժամանակ, երբ սուրճի պաշարները դեռ լեցուն էին, եւ վաճառելով հետագայում, երբ պակասությունը հայտնի էր դարձել բոլորին, սպեկուլյանտներն օգնեցին հավասարակշռել առկա պաշարը եւ մեղմել գների այն հսկայական թռիչքը, որը հակառակ դեպքում անխուսափելի կլիներ։ Սպեկուլյանտը փող է աշխատում միայն այն ժամանակ, երբ ծառայում է հասարակությանը՝ մի որոշ ընթացք ավելի լավ բաշխելով սահմանափակ առաջարկը, ինչի արդյունքում սպառողն ավելի մեծ գոհություն է ստանում։ Այսպիսով, նրանք թույլ են տալիս սպառողներին եւ մյուս ձեռներեցներին իրենց սեփական քայլերում գործել ավելի բարձր ապահովությամբ եւ պակաս սպեկուլյացիայով։

 

Եթե սպեկուլյանտը որեւէ ապրանք է գնում՝ կարծելով, որ դրա գինը կաճի, իսկ այն ընկնում է, նա փող է կորցնում մի պարզագույն պատճառով՝ որ գործել է ընդդեմ ընդհանուր բարօրության։ Նա կեղծ ազդակներ է հղել ե՛ւ արտադրողին, ե՛ւ սպառողին։ Վերջերս ճիշտ սա էր, որ պատահեց շաքարի խոշոր ներկրողներից մեկի հետ։ Ֆիրման գնեց շաքարի մեծ քանակություն, երբ այն վաճառվում էր ֆունտը 11 դոլարով։ Գնումները հեջավորված չէին։ Վեց ամիս չանցած՝ շաքարի գինն ընկավ ֆունտը 5 դոլարից պակաս, եւ ներկրողը ստիպված եղավ հայց ներկայացնել սնանկության մասին։

 

Պրոֆեսիոնալ սպեկուլյանտի հետ հեջինգը գուցե եւ կանխեր վնասը։ Եւ անշուշտ, եթե սպեկուլյանտն ավելի ճիշտ չդատեր շաքարի ապագա գների վերաբերյալ, քան ներկրողը, նա ինքը կլիներ սնանկացման մասին հայց ներկայացնողը։ Սակայն, որպես օրենք, սպեկուլյանտներն այն մասնագետներն են, որոնք լավագույնն են տեղեկացված ապագա ամենահավանական գներին։

 

Միջամտության պտուղները

Երբ պետությունը սահմանում է գներ, սահմանաչափեր, ցանքատարածությունների մակերեսներ կամ այլ խոչընդոտող սահմանափակումներ մարդու արգո գործողությունների վրա, նա չեղարկում է հակակշիռների մեխանիզմը, որով ազատ շուկան կարգավորում է առաջարկն ու պահանջարկը։ Արդյունքը միշտ լինում է ավելցուկն ու պակասորդը, առաջինը՝ երբ արտադրողների պարգեւատրությունը սահմանվում է չափազանց բարձր, իսկ վերջինը՝ երբ չափից ցածր։ Ուր կա մի բանի ավելցուկ, այնտեղ միշտ լինելու է այլ բանի պակասորդ, քանի որ ավելցուկ արտադրելու նպատակով սուբսիդավորվող մարդիկ եւ նյութական միջոցները գայթակղությամբ շեղված են լինում այն ապրանքների արտադրությունից, որոնք ազատ շուկայական պայմանները կմատնանշեին իբրեւ սպառողների համար նախապատվելի։

 

Ազատ շուկայական գործընթացներում քաղաքական միջամտություն կարող է միմիայն առավել ծանրաբեռնել հարկատուին եւ թուլացնել այն մարդկային ազդակները, որոնք ազատ անհատին դրդում են առաջարկն ու պահաջարկը բերել այնպիսի մի հավասարակշռության կետի, որը կապահովի սպառողի գոհացման լավագույն աստիճան։ Յուրաքանչյուր այսպիսի միջամտություն ժամանակի ընթացքում կարող է միայն վատթարացնել իրավիճակը։ Իսկ ապա, եթե մարդիկ շարունակեն հավատալ, որ տնտեսական ցանկացած բացասական կողմի ապաքինման բալասանը միջամտության ահագնացումն է, քաղաքական միջամտությունները կշարունակեն ավելանալ ու ավելանալ, մինչեւ բանը հասնի ոստիկանապետության։

 

Ոստիկանապետության տանող յուրաքանչյուր նման միտման դեպքում սպեկուլյանտները լինում են առաջիններից, որ վերացվում են։ Նրանք այն մասնագետներն են, որոնք ուսումնասիրում են համաշխարհային շուկաները, որպեսզի նվազեցնեն բոլոր ագարակատերերին ու գործարարներին սպասող անորոշությունները։ Առանց սպեկուլյանտների ծառայությունների, շուտով զարգանում են արտադրության խցանումներ՝ սոցիալիզմի ախտանշաններից մեկը։

 

Դրանից հետո, ավելցուկային արտադրության համար սկսում են վատնվել մարդիկ եւ նյութական միջոցներ։ Որպես արդյունք, գոյանում է այն ապրանքների ահագնացող պակասորդ, որոնք մարդկանց ամենից շատ են անհրաժեշտ, սակայն որոնք հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ դրանց արտադրության համար հարկավոր ռեսուրսները կառավարության որոշմամբ ուղղվել են այլուրեք։ Նոր Օռլեանի Բամբակի Բորսայում «ապագա բամբակի» առեւտրի ավարտը չարագուշակ մի նշան է, որը մտածող մարդկանց պիտի ստիպի վերանայելու այն ճանապարհը, որով այժմ ընթանում ենք բոլորս։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր