Հավերժական սեր

Լորենս Նունա

Արտատպված է The Freeman պարբերականի 1960թ. մայիսյան համարից։

 

Դուք ատենակալ խորհրդի անդամ եք մտահայեցողական այս դատավարության ընթացքում

 

Դատավորի ներս մտնելուն պես, դատարանի դահլիճում լռություն իջավ։ Սրահը լեցուն էր մարդկանցով, եւ շատերը ստիպված էին կանգնած մնալ։ Այս դատավարությունը համապետական հնչեղություն էր ստացել, եւ ասես կարելի էր ձեռքը պարզել եւ զգալ օդում կախված լարվածությունն ու սպասումը։

 

Ամբաստանյալ Չարլզ Ատկինսը փոքրամարմին մարդ էր եւ նույնիսկ մի քիչ երկչոտի տպավորություն էր թողնում։ Բայց սա թերեւս միայն վախի հետեւանք էր… մռայլ դահլիճն ու օրենքի ընկճող վեհությունը բավարար էին մեղադրյալին երկյուղ ներշնչելու համար։ Ատկինսը բոլորովին հանցագործի տեսք չուներ։ Հակառակը՝ միանգամայն պատվարժան կեցվածքի տեր անհատականություն էր։ Ու թեեւ վախեցած էր թվում, նրա աչքերում կար հստակ վճռականություն եւ անգամ խիզախության փայլ, որ կարծես դուրս էր հորդում նրանից։

 

Երեւի արդեն ժամանակն է նշելու, որ գործը ընթանում է 1984 թվականին։ Չի կարելի ասել, թե այս տարեթիվն ինչ-որ առանձին յուրահատկություն ունի։ Երեխաները դպրոց նույնաբար են գնում, հասակ առնում, աշխատանքի անցնում, ամուսնանում եւ սեփական երեխաներին մեծացնում։ Մարդիկ եկեղեցի են հաճախում, քվեարկության մասնակցում, խոսում քաղաքականությունից, վիճում երբեմն եւ փորձում հասկանալ տնտեսության նրբությունները։ Բայց դրա հետ մեկտեղ, ամեն բան մի քիչ այլ էր, հատկապես՝ մարդկանց հայացքները կյանքի ու աշխարհի վերաբերյալ։

 

Դատավորը՝ պատվելի Ուորեն Ֆեյբերը, ամփոփելով նախնական արարողակարգը, պրպտող հայացքով (ինչպես թվաց) նայում էր ամբաստանյալին։

 

«Պարոն Ատկինս»,— ասաց նա,— «ինձ հայտնի է, որ դուք հրաժարվել եք դատապաշտպանի ծառայությունից եւ ցանկանում եք ինքներդ պաշտպանել ձեզ։ Հաշվի առնելով ներկայացվող մեղադրանքի ծանրությունը՝ կարծում եմ, որ թերեւս կցանկանայիք վերանայել ձեր որոշումը»։

 

«Ոչ, հարգելի դատավոր»,— պատասխանեց Ատկինսը,— «ես որոշել եմ ինքս պաշտպանել ինձ»։

 

«Պարոն Ատկինս, դուք մեղադրվում եք դաշնային օրենքը խախտելու մեջ եւ ձեր հանցագործության համար այժմ դատվում եք դաշնային դատարանում։ Ձեր դեմ առաջ է քաշված պետության գործառույթները բռնազավթելու, երկրի դրամական համակարգը խարխլելու եւ այն փոխարինելու փորձ կատարելու մեղադրանք։ Այսպիսի լուրջ մեղադրանքը հաշվի առնելով՝ ինչո՞ւ չեք ցանկանում օգտվել դատապաշտպանի ծառայություններից»։

 

Թվաց, թե Ատկինսը թեթեւակի դողում է։

 

«Հարգելի դատավոր, փաստերն առավել կամ պակաս չափով արդեն հաստատված են։ Սա ճշտի եւ սխալի հարց է, որում չկա ոչ մի իրավական հարց։ Ես ոչ մի բանում մեղավոր չեմ, եւ ընդամենն ուզում եմ պատմել, թե ինչ է տեղի ունեցել, որն է եղել իմ պատմությունը։ Իսկ դրա համար ոչ մի փաստաբանի կարիք չունեմ»։

 

Դատախազ Արնոլդ Սփիրը ցատկեց ոտքի։

 

«Հարգելի դատավոր, ես առարկում եմ։ Մեղադրյալը փորձում է դատարանին սովորեցնել ճիշտն ու սխալը։ Բացի դրանից, առարկում եմ նաեւ այն հայտարարության դեմ, թե բոլոր փաստերը հայտնի են»։

 

«Առարկությունը մերժվում է։ Ժամանակը կգա, դատարանն իր որոշումը կընդունի։ Մեղադրյալն ունի ինքն իրեն ներկայացնելու իրավունք։ Պարոն Ատկինս, հիշեցնեմ, որ դուք երդում եք տվել։ Իսկ հիմա պատմեք ինչը համարում եք ձեր պատմությունը»։

 

«Սկսեմ թերեւս… Բանն այսպես եղավ։ 1957 թվականին ինձ պատկանող Trans-World Mining ընկերությունը հետաքրքրված էր մեր հիմնական արտադրանքի՝ պլատինի շուկայի ընդլայնմամբ։ Հանքարդյունահանումը զգալիորեն ավելացրած լինելով՝ մեզ հարկավոր էր ավելի մեծ վաճառք ապահովել։

 

Մենք հավատացած էինք, որ պլատինը կարող է շատ ավելի լայն գործածվել թանկարժեք զարդերում, ուստի որոշեցինք գնել մի հայտնի ոսկերչական ֆիրմա։ Պլատինն այլ մետաղի հետ զուգակցելու բազմաթիվ փորձերից հետո ստացանք անչափ գեղեցիկ ու հարմար մի բան»։

 

Դատավոր Ֆաբերը միջամտեց. «Պարոն Ատկինս, թույլ տվեք մի րոպե ընդհատել ձեզ։ Մինչեւ հիմա դուք ընդամենը պատմում էիք, որ ունեիք հանքարդյունաբերող ընկերություն եւ անցել էիք պլատինե զարդերի արտադրությա՞ն»։

 

«Ճիշտ այդպես։ Մենք զգալի հաջողությունների հասանք զարդերի արտադրության մեջ, սակայն տարիների հետ սկսեցինք նկատել շատ տարօրինակ մի բան»։

 

Դատավորն առաջ հակվեց։ Դատարանի դահլիճում կատարյալ լռություն էր։

 

«Մենք արտադրել էինք փոքրիկ սկավառականման ձուլակտորներ՝ երկու կողմերի վրա փորագրված գեղեցիկ պատկերներով։ Յուրաքանչյուր զարդ իր եզրի մոտ ուներ շղթայի համար մի փոքր անցք, քանի որ նախատեսված էր որպես կախազարդ։ Դրանք վաճառվում էին հատը հիսուն, հարյուր եւ երկու հարյուր դոլարով, եւ ճիշտն ասած՝ մենք առանձնակի մեծ վաճառք չէինք ակնկալում։ Բայց ժամանակի հետ սկսեցինք զգալ տարօրինակ մի բան։ Ինչպես ասացի, ամենասկզբում չգիտեինք, թե ինչքան վաճառք է պետք նախատեսել այդքան փոքր ու պարզ մի բանի համար։ Մինչդեռ տարիների ընթացքում այս գեղեցիկ զարդի վաճառքի ծավալները գերազանցեցին մեր ընկերության մյուս ամբողջ արտադրանքի վաճառքը։ Սա հնարավոր չէր հասկանալ։ Այս փոքրիկ զարդերը, որոնք նախապես գնահատված էին 50-ից մինչեւ 200 դոլար, իսկ հետագայում՝ ավելի բարձր, երբ պլատինի դոլարային գինը բարձրացավ մնացած բոլոր գների հետ միասին, վաճառվում էին տաք կարկանդակի պես, եւ մեր գործն անընդհատ առաջ էր գնում։ Ի վերջո, ես հանձնարարեցի մեր մարքեթինգի բաժնին ուսումնասիրել հարցը՝ պարզելու, թե ինչու ենք այդքան շատ վաճառում դրանցից»։

 

Չարլզ Ատկինսը մի պահ դադար առավ եւ լիզեց շուրթերը։ Լսարանը լուռ բայց լարված սպասում էր։ Թեեւ նրանք կասկած չունեին դատավարության արդյունքի վերաբերյալ, միեւնույն է՝ անչափ հետաքրքիր էր լսել այս պատմությունը դրա իսկ ակունքներում կանգնած մարդուց։ Վերջիվերջո, մեր օրերում չես կարող արհամարհել պետությունն ու մնալ անպատիժ։

 

Ատկինսը շարունակեց. «Մենք հայտնաբերեցինք, որ մարդիկ դրանք գնում են իբրեւ ներդրում, քանի որ տարիներ շարունակ սարսափած էին պետության վճարունակության մակարդակից։ Պետությունը տակառներով թուղթ փող էր թողարկել, որն այլեւս ապահովված չէր որեւէ ոսկով։ Ոսկի ձեռք բերե՛լ անգամ հնարավոր չէր»։

 

Արնոլդ Սփիրը կրկին վեր ցատկեց։ Մեղադրյալի կողմը նայելիս նրա աչքերից արհամարհանք էր կաթում։

 

«Հարգելի դատավոր, մեղադրյալն ուղղակի ջուր է ծեծում, իսկ թուղթ փողի եւ ոսկու մասին նրա ասածն ուղղակի ծիծաղելի է։ Այս մարդն ամեն գնով փորձում է խուսափել հիմնական խնդրից՝ ի՞նչ էր գրված մետաղադրամներին»։

 

Կամաց-կամաց Ատկինսն ավելի ինքնավստահ էր դառնում։

 

«Հարգելի դատավոր, հիմա իմ հերթն է առարկելու։ Դրանք մետաղադրամ չէին եւ չէին ձուլվել իբրեւ մետաղադրամ։ Ավելին, նշված զարդի վրա մենք միայն մի գրություն էինք զետեղել օտար լեզվով, որն ասում էր Հավերժական Սեր, քանի որ ենթադրում էինք, թե օգտագործվելու է միայն որպես նվեր։ Բայց շատերն այս գրությունը մեկնաբանեցին նաեւ իբրեւ Հավերժական Արժեք։ Հետագայում, զարդը շատերի կողմից սկսեց օգտագործվել առեւտրում եւս, քանի որ համաձուլվածքի մաքրությունը ճանաչում ստացավ եւ վստահություն ներշնչեց մարդկանց։ Նրանց աչքերում սա ձեռք էր բերել իրական արժեք ոչ միայն որպես զարդ, այլեւ որպես փոխանակման միջոց։ Իսկ երբ դա գնալով ավելի շատ սկսեց օգտագործվել առեւտրում, գործածության նոր ձեւը հավելյալ արժեք հաղորդեց դրան։ Մարդիկ սկսեցին խնայել, կուտակել։ Մենք բազմակի ավելացրինք զարդի թողարկման ծավալները, գրեթե դադարեցրինք պլատինե մյուս բոլոր իրերի արտադրությունը։ Մարդիկ ունեին սրա՛ կարիքը, սա՛ էին պահանջում»։

 

Ատկինսը մի պահ լռեց։ Թվում է՝ նա կա՛մ սպասում էր դատախազի հերթական առարկությանը, կա՛մ դատավորի պահանջին՝ պարզաբանելու ասվածը։ Ոչինչ տեղի չունեցավ։ Ե՛ւ դատավորը, ե՛ւ Արնոլդ Սփիրը գլխովին կլանված էին պատմությամբ։

 

Ատկինսին կարծես ինքնավստահության աճող լիցք հաղորդվեց։ Նա ոտք էր դրել ծանոթ գետնի վրա եւ, վերահաս վճռից անկախ, ուներ միայն մեկ ճանապարհ, որին եւ հետեւեց։

 

«Բնականաբար, այս բիզնեսը մենք նախաձեռնել էինք հանուն շահույթի։ Այդուհանդերձ, մենք եւս չափազանց անհանգստացած էինք դրամական կացության եւ կառավարության վարած քաղաքականության առթիվ։ Ի վերջո, որոշեցինք, որ պլատինե ձուլակտորների վաճառքի հետ միասին մենք կարող ենք դա դարձնել մեր ներքին հաշվապահական եւ վճարային համակարգի հիմքը՝ սեփական դրամական միավորը։ Այսպիսով, սկսեցինք դա գործածել որպես փոխանակման միջոց։ Իհարկե, Պետական Գանձատունը շուտով սպառնաց մեզ։ Բայց նրանք իրականում ոչինչ չէին կարող անել ու չփորձեցին անգամ։ Սակայն երբ հետագայում թուղթ փողը մեր երկրում գրեթե ամբողջովին արժեզրկվեց, այս բանում փորձեցին մեղադրել Trans-World Mining կազմակերպությանը։ Գնաճը վայրենի չափերի էր հասել, սակայն պլատինե զարդերը պահպանել էին իրենց արժեքը։ Մարդիկ սա պահում էին այնպես, ինչպես կպահեին ոսկին, եթե դրանից կարողանային հայթայթել։ Պետության թուղթ փողը դարձել էր գրեթե անարժեք»։

 

Ատիկինսի ձայնն այժմ հնչում էր ե՛ւ հաղթական, ե՛ւ հուսալքված։

 

«Պատահածը գրեթե անհավատալի էր, իսկ քաոսն՝ աննկարագրելի։ Մարդիկ խելագարի պես փորձում էին ձեռք բերել հնարավորինս շատ պլատինե ձուլակտորներ։ Երբ թուղթ փողի արժեքը գնալով ընկնում ու ընկնում էր, դրանց արժեքն աճում էր ու աճում։ Այդպես, դա դարձավ փոխանակման միակ ապահով միջոցը մեր երկրում»։

 

Ցավ ի սիրտ՝ նա շարունակեց։ «Մարդիկ սկսեցին գիտակցել, որ ապահով դրամը նույնքան կարեւոր է, որքան ազատությունն ինքնին։ Նրանք հասկացան, որ առանց ազնիվ փողի չկա ազնիվ ազատություն»։

 

Եւս մի դադար… «Բայց հիմա կառավարությանը քավության նոխազ է պետք, որպիսին որոշել է սարքել ի՛նձ։ Փորձում են սեփական մեղքը բարդել ուրիշի վրա»։

 

Մենք ձեզ չենք հոգնեցնի դատախազ Արնոլդ Սփիրի կողմից խաչաձեւ հարցաքննության մանրամասներով։ Նա ջանք ու եռանդ չէր խնայում՝ դատապարտող վճռի հասնելու համար, իսկ հռետորաբանությունը ցնցում էր դահլիճը։ Նա Ատկինսին նմանեցնում էր հայրենիքի դավաճանի, սեփական երկրի կործանումը որոճացող դավադրի։ Բարոյապես՝ Ատկինսը տզրուկ էր նրա մեղադրականում, իսկ իրավականորեն՝ անհամեմատ ավելի վատ մի բան։ Դատախազի ձայնը որոտում էր ու որոտում։

 

Այնինչ, թե ինչպիսին կլինի դատավճիռը, մենք դեռ չգիտենք։ Ատենակալ խորհուրդը մինչ օրս չի վերադարձել…

 

Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր