ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները։ Ըստ դրանց․
Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ շուրջ 27,1 մլրդ դրամ
Գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագիր՝ շուրջ 1,1 մլրդ դրամ
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծրագիր՝ շուրջ 954,0 մլն դրամ
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ շուրջ 617,8 մլն դրամ
Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման ծրագիր՝ շուրջ 897,0 մլն դրամ
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագիր՝ շուրջ 93,2 մլն դրամ
Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիր՝ 25,0 մլն դրամ
Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագիր՝ 137 դիմում
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման ծրագիր (1-ին փուլ), փոխհատուցում՝ 34,750,000 դրամ
Տավարաբուծության զարգացման ծրագիր՝ 182,0 մլն դրամ
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիր, 3 շահառուի տրամադրված գումարը՝ 210,0 մլն դրամ
Գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագիր՝ 1546 պայմանագիր