Կանանց ազատագրությունը

Բեթինա Բիեն Գրիվզ

Արտատպված է The Freeman պարբերականի 1971 թ. փետրվարյան համարից։

 

«Կեցցե զանազանությունը»,— ասում են ֆրանսիացիները ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական պատճառներով սեռերի միջեւ եղած տարբերության մասին։ Այս տարբերությունը կարող է բերկրանքի աղբյուր լինել նրանց համար, ովքեր ազատորեն ըմբոշխնում են այն, բայց կարող է եւ ձեւավորել սեռերի միջեւ հակակրանք ու լարվածություն, եթե մարդուն օրենքով հարկադրում են անտեսելու այդ տարբերությունը[1]։ Մեր ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական հատկանիշները չեն կարող չունենալ տնտեսական հետեւանքներ եւս, որոնք հարատեւելու են այնքան, որքան կշարունակվի մարդկային կյանքը՝ որպիսին այն գիտենք։

 

Սեռային զանազանությունից զերծ օրինական եւ քաղաքական իրավունքներն աստիճանաբար ճանաչման են արժանացել աշխարհի ամենից քաղաքակիրթ երկրների կառավարությունների կողմից։ Օրենսդրորեն եւ ընդհանուր իրավունքի նորմերով՝ կինը ձեռք է բերել գործելու, սեփականություն ունենալու եւ սեփական անունից պայմանագրեր կնքելու հարցերում տղամարդուն հավասար ազատություն։ (Այս հավասարությունն աստիճանական քայքայման է ենթարկվում սոցիալիզմին հարող ներկայիս միտումների կողմից, ինչն անբարենպաստ է թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց համար։ Կառավարական հատուկ արտոնություններն ու նպաստները, պրոգրեսիվ հարկումը, պայմանագիր կնքելու իրավունքի, աշխատանքային ժամերի եւ այլնի օրենսդրական սահմանափակումները արդեն իսկ լրջորեն միջամտել են սեփականատերերի իրավունքների եւ պայմանագիր կնքելու ազատության հետ։ Բայց սա այլ պատմություն է։) Գործնական բոլոր առումներով՝ օրենքը գրեթե համահավասար վերաբերմունք ունի կանանց եւ տղամարդկանց նկատմամբ։

 

Տնտեսական հնարավորություններ

Վերջին տասնամյակներում կանանց առջեւ բացվել են տնտեսական եւ մասնագիտական լայն հնարավորություններ։ Հետզհետե, սովորույթների թույլտվության եւ սեռերի բուն տարբերությամբ (որը գոնե ֆրանսիացիները գնահատում են) պայմանավորված սահմանափակումների շրջանակներում, այս երկրում կանայք դարձել են համեմատաբար ազատ եւ այժմ յուրաքանչյուրը սեփական ունակություններին համապատասխան չափով կարող է մրցակցել տղամարդկանց հետ՝ ընթանալով դեպի իր նախանշած նպատակները՝ լինեն դրանք տնտեսական թե մասնագիտական։

 

Այն հսկայական առաջընթացը, որը կնոջը հնարավորություն է ընձեռել ճանաչման հասնելու իբրեւ անհատ՝ իրավական, քաղաքական, տնտեսական եւ մասնագիտական առումներով, ըստ մեծի մասի, անկասկած, կապիտալիստական ներդրումների հետեւանքն է։ Խնայողները, ներդրողները եւ արտադրողները, գործելով համեմատաբար ազատ շուկայական տնտեսության պայմաններում, շահույթի հույսով ռիսկի են ենթարկել սեփական մասնավոր ունեցվածքը եւ մատուցել են մեզ այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք կանանց ազատագրել են դարեր շարունակ նրանցից ակնկալվող հանապազօրյա տաժանակիր ֆիզիկական աշխատանքից, որով նրանք սոսկ իրականացնում էին սեռական զուգընկերոջ, երեխաների մոր եւ տնային տնտեսուհու իրենց դերը։ Սննդի արտադրության եւ պատրաստման կատարելագործումը, փոխադրամիջոցների արդյունավետության բարելավումը, բարեկարգ խանութները, ժամանակակից կենցաղային տեխնիկայի զանազան գյուտերը ավելի շատ ժամանակ են ազատել կանանց համար, որպեսզի նրանք հետամուտ լինեն տնից դուրս իրենց ունեցած հետաքրքրություններին։ Կոճակի մեկ սեղմումով գործադրվող արդի խոհանոցների, ավտոմատ ժամանակաչափերի, էլեկտրական սառեցման, տնային սառցարանների, մեխանիկական մսաղացների, պատրաստի սննդի եւ արագ լուծվող խառնուրդների մեր օրերում տանտիկինը ընկալել անգամ չի կարող այն բոլոր ծանր պարտականությունները, որոնք օրավուր կատարել են իր տատերն ու տատերի տատերը։ Պատկերացրեք մի տուն, որում չկա ջեռուցում կամ էլեկտրականություն։ Պատկերացրեք մի խոհանոց, որը չունի ջեռոց, սառնարան կամ հոսող ջուր։ Դիցուք, չկան անկյունի խանութն ու սուպերմարկետը, ուր մշտապես կարելի է գնել կաթ, կարագ, հաց, միս, բանջարեղեն կամ օճառ։ Երեւակայեք, որ ամեն ընտանիք ստիպված լիներ աճեցնելու սեփական սնունդը, ամբարելու դրա եփելու համար անհրաժեշտ վառելիքը, կրելու ամբողջ ջուրը, գործելու կտորեղենը, կարելու, կարկատելու եւ նորոգելու ընտանիքի անդամների հագուստը։

 

Տնավարական վաղագույն խորհուրդներ

Վաղ շրջանի խոհարարական գրքերն առաջարկում են տանտիկնոջ ժամանակն ու եռանդը խնայող օգտակար խորհուրդներ, որոնց կարիքը ոչ մի ժամանակակից նորահարս այլեւս չունի։ Նա պատկերացում չունի, որ խոհանոցում միշտ պետք է պատրաստի ունենալ սառը եւ տաք ջրով լի ամաններ, կամ որ սոճու փայտը խնայողական վառելիք է ջեռոցը վառելու համար, սակայն կարծր փայտանյութն է, որ ավելի բարկ ածուխ է տալիս, որ լամպը պակաս անախորժ հոտ կարձակի, եթե պատրույգը նախապես թաթախվի տաք եւ խիտ քացախի մեջ, իսկ ապա՝ չորացվի, որ երեխաների պետք է սովորեցնել ծղոտ հավաքել ու հյուսել իրենց ու եղբայրների գլխարկները, որ տուն բերված թարմ միսը հարկավոր է խնամքով ծածկել ճանճերից, դնել նկուղի ամենասառը տեղում, իսկ շատ չանցած՝ արագորեն պատրաստել, հատկապես՝ ամռանը, որ ճարպի ամենալավ կտորներն անհրաժեշտ է պահել ճաշի համար, իսկ պակաս որակյալն առանձնացնել օճառի։

 

Խոհարարության եւ տնավարության առաջին ձեռնարկներն ընդամենը 200 տարվա պատմություն ունեն, քանի որ դրանից առաջ կանանցից քչերն առհասարակ կարդալ գիտեին, իսկ զանազան հմտությունների մասին տեղեկությունները, որքանով դրանք անհրաժեշտ էին տնային տնտեսության գործը սահուն վարելու համար, սերնդեսերունդ էին անցնում կենդանի օրինակով կամ բանավոր հաղորդմամբ։

 

Երկրում տպագրված առաջին խոհարարական գրքերից մեկը կոչվում էր «Ամերիկյան խնայող տնտեսուհին» («The American Frugal Housewife»), որի հեղինակն էր Լիդիա Մարիա Չայլդզը (12-րդ հրատարակություն, 1832 թ.)։ Այն օրերի տանտիկինը ճաշը եփում էր բաց օջախի վրա, միսը խորովում շամփուրին, իսկ հացը թխում կրակին կախված անդրադարձնող ջեռոցում կամ ծխնելույզում ներկառուցված աղյուսե վառարանում։ Օջախ վառելն այնպիսի գործ էր, որ միայն թխելուն շաբաթական առանձին հատկացվում էր մեկ կամ երկու օր։ Լավ կազմակերպելու դեպքում, մեկ անգամ օջախ վառելով՝ կարելի էր թխել հինգ հերթ. «Առաջինը՝ հաց, հետո՝ պուդինգներ, ապա՝ խմորեղեն, հետո՝ որեւէ թխվածք ու քաղցրաբլիթ, իսկ վերջում՝ տարատեսակ կրեմներ»։ Այս վերջին առաջարկի հեղինակը տիկին Մ.Հ. Կոռնելիուսն է, որի «Երիտասարդ տնտեսուհու ընկերուհի» («The Young Housekeepers Friend») գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1859 թվականին։ Այդ ժամանակներում աղյուսե վառարաններն արդեն դուրս էին գալիս շրջանառությունից՝ տեղը զիջելով սալօջախներին։

 

Դրանով հանդերձ, սակայն, եփվող ապուրները, խաշած ուտեստները, արգանակները, շոգեխաշած խմորեղենն ու պուդինգները, որոնք պատրաստվում էին սալօջախին, շարունակում էին ավելի մեծ տարածում ունենալ, քան այն, ինչի համար հարկավոր էր ջեռոց վառել։ 1832 թվականին տիկին Չայլդզն իր գիրքը նախատեսում էր գյուղաբնակ տանտիկնոջ համար, որն ուներ սեփական բանջարանոց, մի քանի պտղատու ծառ ու հավաբուն։ Ողջ ընտանիքը, անշուշտ, կիսում էր տնային հոգսերը, եւ տանտիկնանց մեծագույն մասն օգտվում էր վարձու կին օգնականների կամ ընտանիքի հետ ապրող կին ազգականի օգնությունից։ Բայցեւայնպես, աշխատանքի պատասխանատվությունը տանտիկնոջն էր։ Նա էր աճեցնում կանաչեղենը համեմունքի համար, հավաքում ձվերը եւ պարբերաբար կթում կովը, հաց էր թխում սեփական թթխմորով, գործածում ձու կամ կերակրի սոդա՝ խմորման համար, քանի որ փխրեցուցիչն առաջին անգամ վաճառքում հայտնվեց միայն 1850 թվականին մոտ։ Տանտիկնոջն էր ընտանիքի եփել-թափելու գործը, ինչը նա անում էր պարզունակ կենցաղային պարագաներով՝ ձուն հարում էր սեփական բազուկների ուժով՝ պատառաքաղով կամ հարիչով, քանի որ պտտվող հարիչն ի հայտ պիտի գար եւ ընդհանուր տարածում ստանար միայն տասնիններորդ դարի երկրորդ կեսին։

 

Տանտիկինը ստիպված էր պարբերաբար թխել տան ամբողջ հացը։ Սա նշանակում էր պատրաստել խմորը (սովորաբար՝ երեկոյան), ամբողջ գիշեր թողնել բարձրանալու, իսկ հետո երկար հունցել։ Տիկին Կոռնելիուսն այսպես էր գրում. «Հացի խմորը պետք է հունցել նվազագույնը կես ժամ, եթե չեք ուզում հետո, երբ դա դադարի կպչել մատներին, փորձել կտրատել չորս կամ հինգ հարյուր անգամ։ Մեկ ժամ հունցելը չափից երկար համարել չի կարելի»։ Հացը կենսական կերակուր էր, իսկ լավ հացը՝ հպարտության աղբյուր տանտիկնոջ համար։ Սառեցման բացակայությունը եւս մշտական խնդիր էր։ Տանտիկինն ամեն ինչ անում էր, որպեսզի ապրանքն օգտագործի մինչեւ փչանալը կամ գտնի այն պահպանելու գոհացուցիչ ձեւ։ Նախքան պահածոյացնող արտադրության ի հայտ գալը 1800-ականների վերջին, նա ստիպված էր ինչ-որ կերպ պահպանելու տարվա որեւէ եղանակին հասնող մրգերն ու բանջարեղենը՝ տարին բոլոր օգտագործելու համար։ 1859 թվականին տիկին Կոռնելիուսը խորհուրդ էր տալիս պահածոյացուն զետեղել լայն բերանով շշերում, ծածկել թղթով եւ վրան փետուրով քսել ձվի սպիտակուց՝ շիշը խցանելու եւ բորբոսից պաշտպանելու համար։

 

Առաջին հերթին՝ կով

Տասնիններորդ դարի տանտիկինը ստիպված էր հմտանալ ամեն ինչում։ Արդյունաբերական հեղափոխությունը՝ իր աճող մասնագիտացմամբ եւ աշխատանքի բաժանմամբ հանդերձ, գրեթե չդիպավ տնավարության ավանդական ձեւերին։ 1859 թվականին տանտիկինը կարող էր մի քիչ ավելի շատ կենցաղային պարագաներ գնել, քան հասանելի էին իր տատին 1832 թվականին։ Բայց նա դեռ ստիպված էր սեփական ձեռքերով մորթելու հավերին, մանրատելու ընտանիքի մսեղենը, աղ դնելու, ապխտելու կամ ուրիշ կերպ պատրաստելու եւ պահեստավորելու դա՝ զերծ պահելով միջատներից ու մնացած կենդանիներից։ Լավորակ կաթնամթերքով ապահովված լինելու նպատակով նրան խորհուրդ էր տրվում «առաջին հերթին՝ կով պահել»։ Իսկ դա ավելացնում էր տնային պարտականությունների թիվը։ Մեկը պիտի օրնիբուն կեր տար կովին, կթեր, կաթից թթվասեր շիներ եւ շաբաթական առնվազն երկու անգամ կարագ ծփեր։ Սառնարանի բացակայությամբ՝ կաթի, թթվասերի, կարագի եւ այլ կաթնամթերքի պահպանությունը մշտական հոգս էր։ Իսկ այժմ այդ ամբողջ մթերքը վաճառվում է խանութներում՝ փաթեթավորված եւ օգտագործման պատրաստ, ինչի զանգվածային արտադրության ծանր աշխատանքի մեծագույն մասը կատարում են տղամարդիկ՝ գործի դնելով հավելյալ խնայողության եւ ներդրումների օգնությամբ մշակված մեթոդներն ու սարքավորումները։

 

Լվացքը մեկ այլ տաժանակիր գործ էր տասնիններորդ դարում։ Առաջին հերթին՝ պետք էր օճառ եփել, ինչի համար գործածվում էր մոխրաջուր, ճարպ ու կերակրի պատրաստությունից մնացած յուղերը։ Հետո պիտի ջուր կրվեր, տաքացվեր, լցվեր ծանր տաշտերը՝ դեպի վառարանը բազմիցս հետուառաջ անելով։ Հագուստը տեսակավորելուց հետո ամենանուրբերն ու քիչ կեղտոտները պիտի լվացվեին առաջին հերթին, ավելի կոշտերն ու շատ կեղտոտները՝ վերջում, միեւնույն ջրում։ Կտորեղենը ձեռքով քերում էին լվացքատախտակի վրա, իսկ սպիտակեղենը՝ եռացնում։ Լվանալուց, մաքրաջրելուց, եռացնելուց, քամելուց, ըստ անհրաժեշտության լողակելուց եւ օսլայելուց հետո շորերը վերստին քամում էին ու կախում պարանից՝ դրսում չորանալու։ Ընտանիքի լվացքը տանտիկնոջից խլում էր հերթական ամբողջ օրը։

 

Շաբաթվա երրորդ օրն ամբողջովին կլանում էր արդուկելու գործը։ Տափակ արդուկներն ու հղկող արդուկները պիտի նախօրոք տաքացվեին վառարանի վրա, իսկ հետո՝ սառչելով, նորից ու նորից վերատաքացվեին։

 

Օգնության է գալիս ավտոմատացումը

Տասնիններորդ դարի կեսերից աստիճանաբար ավելի լայն տարածում է ստանում փայտով կամ ածխով աշխատող սալօջախը, որը որոշակի առավելություն ուներ բաց օջախի եւ աղյուսե վառարանի նկատմամբ։ 1800-ականների վերջին, գազի օգտագործման ընդլայնման եւ գազի խողովակաշարերի կառուցման արդյունքում, ի հայտ նոր գալիս խոհանոցային օջախները (գազի ջեռոցները հասանելի դարձան զգալիորեն ավելի ուշ), որոնք մի քիչ դյուրացրին սննդի պատրաստման գործը։ Էլեկտրականության, սառնարանների, խոշորամասշտաբ մասնագիտացված երկրագործության զարգացումը, տրանսպորտի բարելավումը, մասնագիտացված փռերը եւ խանութների ցանցի ընդլայնումը ավելի ու ավելի ազատագրեցին կանանց տնային անդուլ աշխատանքից, որը կյանքում նրանց վիճակված ճակատագիրն էր։ Ավտոմատ լվացքի մեքենաներն ու չորանոցները փրկեցին ընտանեկան լվացքն անելու անախորժություններից։ Ցեցադիմացկուն բրդյա գործվածքները եւ նոր հրաշագործ մանրաթելերը պարզեցրին ընտանիքի հագուստի խնամքը։ Փոշեկուլները, հատակի մածուկները եւ տեղական քիմմաքրման կետերը օգնեցին կլոր տարի մաքուր պահել տունն ու կարասին՝ փրկելով գարուն-աշուն տունը եւ տան ամեն ինչը ծայրից ծայր քերել-մաքրելու անհրաժեշտությունից։ Սառնարաններն ու սննդի պահպանության մյուս արդյունավետ միջոցներն ազատագրեցին ընտանեկան ճաշացանկը սեզոնային կախվածությունից։ Տասնիններորդ դարի տնային տնտեսուհու համեմատ՝ ներկայիս տանտիկին իրոք ազատագրված է տնավարության միապաղաղ տաժանքից եւ խոհանոցային անվերջ պարտականություններից։

 

Երբ տանտիկինը սեղմում է ժամանակակից կենցաղային տեխնիկան միացնող կոճակը, նա իր ենթակայության տակ է ժողովում անհամար մասնագետների՝ խնայողների, ներդրողների, գյուտարարների, արտադրողների եւ վաճառականների աշխատանքը, որոնցից յուրաքանչյուրն օգնում է նրան ի կատար ածելու իր բոլոր առօրյա պարտականությունները։ Ըստ էության, նրանք օգնում են փայտ կրել, երբ միացնում ես ջեռուցումը, ջուր կրել, երբ բացում ես ծորակը, կրակ վառել, երբ պտտում ես գազօջախի սեղմակը։ Մեկ կոճակով՝ մեքենան լվանում, մաքրաջրում եւ քամում է ամբողջ շաբաթվա լվացքը։ Խանութ այցելելով՝ տանտիկինն ասես աճեցնում է ընտանիքի սնունդը, կթում կովը, ծփում կարագը, պատրաստում պանիրը, հավաքում ձվերը, հունցում եւ թխում հացը, աղում համեմունքները, մորթում հավը, նախապատրաստում միսը, պահպանում մրգերն ու բանջարեղենը եւ եփում օճառը։

 

Բանալին կապիտալն է

Աշխարհում յուրաքանչյուր ոք տարբերվում է մյուսից։ Դրանից կշահեն բոլորը, եթե յուրաքանչյուրն ազատ լինի՝ կենտրոնանալու իր հմտություններին ու հետաքրքրություններին լավագույնս համապատասխանող ոլորտում։ Նույնիսկ փոքր խմբերում եւ պրիմիտիվ հասարակություններում կա աշխատանքի որոշակի մասնագիտացում եւ բաժանում։ Բայց կապիտալիզմի ներքո, մասնավոր սեփականության օրոք, մեծ տարածություններով եւ շարունակաբար աճող բնակչության շրջանում տեղաշարժի, ներդրման, ապրանքների ու ծառայությունների փոխանակման ազատության պայմաններում հնարավոր է դարձել զարգանալ եւ եղած տարբերությունները շահագործել անհամեմատ ավելի ամբողջականորեն, քան առաջ երբեւէ՝ ի բարօրություն յուրաքանչյուրի։ Աշխատանքի գերմասնագիտացված բաժանման վրա հիմնված այս բարդ տնտեսական համակարգն է, որ ազատագրեց կանանց իրենց ավանդական տնային պարտականություններից։

 

Կանայք տարբերվում են տղամարդկանցից եւ տարբերվելու են միշտ։ 1970-ականների կինը ճանաչում ձեռք բերեց իբրեւ օրենքի ներքո գործող անհատ։ Նա կարող է սեփականություն ունենալ, պայմանագրեր կնքել եւ, շնորհիվ կապիտալիզմի, այժմ ժամանակ ունի զարգացնելու իր ուրույն հմտությունները եւ հետամուտ լինելու նախանշած նպատակներին տնից դուրս՝ տնտեսապես ու մասնագիտորեն մրցակցելով տղամարդկանց հետ։ Եւ փոխանակ օրենքով մարդկանց ստիպելու ժխտել սեռերի միջեւ գոյություն ունեցող ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական տարբերությունները, եկեք ճանաչենք ու ընդունենք դրանք փիլիսոփայորեն, ինչպես անում են ֆրանսիացիները՝ ասելով «Կեցցե՛ զանազանությունը»։

 

Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան

 

[1] Տնտեսական հարաբերություններում սեռային հիմքով խտրականության արգելման որոշ արդյունքների քննարկման համար տե՛ս Gary North, “The Feminine Mistake: The Economics of Women’s Liberation”, The Freeman, հունվար, 1971 թ.։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր