ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. հունիս ամսին 2019թ. հունիսի նկատմամբ կազմել է -7․5 տոկոս: Հիմնական նվազումն առաջացրել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ -15․9 տոկոս, շինարարության ոլորտ՝ -23․3 տոկոս, արդյունաբերության ոլորտ`-2․4 տոկոս և առևտրի շրջանառության ոլորտ՝ -12․4 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2020թ․ հունիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 10․2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 0․5, իսկ ներմուծումը` 15․2 տոկոսով: