Եվրասիական տնտեսական հանձնաժոողովի որոշման իրականացման շրջանակներում՝ Հայաստանը վերացրել է խոչընդոտները ԵԱՏՄ անդամ երկնրերից պետգնումներում մասնակցելու համար։ Դրանք հիմնականում պայմանավորված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքում պետական գնումների վերաբերյալ ռուսերեն տեղեկատվության բացակայությանը։
ԵԱՏՄ բոլոր երկները հաստատել են, որ այդ հարցն արդեն շտկված է։
Ավելի վաղ Բելառուսը դիմել էր ԵՏՀ՝ հայտնելով, որ Հայաստանի պետական գնումների համար նախատեսված կայքում չկա համապատասխան տեղեկություն ռուսերենով։ Սա որոշակի խոչընդոտներ էր ստեղծել այլ երկների ձեռնարկատերերի համար։ Այդ պատճառով ԵՏՀ հանձնաժողովը Հայաստանի տեղեկացրել էր այդ մասին՝ խնդրելով շտկել։
ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանն այս առումով նշում է, որ Հայաստանը՝ որպես նվազագույն թվով խոչընդոտներ ունեցող երկիր, արագ արձագանքել և վերացրել է խոչընդոտը ՝ պետական գնումների ժամանակ հավասար հասանելիություն ստեղծելով ԵԱՏՄ բոլոր երկների համար.
«2020թ. սկզբից Միության երկրները ներքին շուկայում վերացրել են 9 խոչընդոտ, ինչը ցույց է տալիս, որ անդամ պետությունները ձգտում են ապահովել ԵՏՄ ներքին շուկայի գործունեությունն առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառությունների՝ ելնելով «չորս ազատությունների սկզբունքից»` ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժ»,- ասել է Գեղամ Վարդանյանը:
Աղբյուրը՝ hetq.am