2020 թվականին եվրոյի գոտու պետությունների միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կհասնի 8,7 տոկոսի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի ամառային տնտեսական կանխատեսման մեջ, որը հրապարակվել Է հուլիսի 7-ին:
Իր գարնանային կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովն այս տարի անկումը կանխատեսել Էր համախառն ներքին արդյունքի 7,7 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: