Հայաստանը միանգամից 13 հորիզոնականով բարձրացել է ու մտել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների ցանկ, փոխանցում է Heritage Foundation-ը։
180 երկրի ցանկում «Տնտեսական ազատության ինդեքսով» (Index of Economic Freedom 2020) ՀՀ-ն մեկ տարում 47-րդ տեղից բարձրացել է 34-րդ` «համեմատաբար ազատից» դառնալով «հիմնականում ազատ»։ ՀՀ-ն այդ խմբում է ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսրայելի և այլ երկրների հետ։
Հայաստանի տնտեսական ազատությունը գնահատվում է 70․6 միավորով, այդ ցուցանիշն աճել է 2․9 կետով՝ 2019-ի համեմատ։
Heritage Foundation-ի փորձագետների կարծիքով՝ ավելի մեծ ներդրումների համար ՀՀ-ն պետք է կենտրոնանա կառավարության ռազմավարական արդյունավետության բարձրացման և ամբողջականության վրա։
Այս թեմայով՝
Տնտեսական ազատությունը և Հայաստանը