Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարությունը ընդունել է պատգամավորների առաջարկությունը, որով մասնավորապես, ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանվել է 6 տարի:
Արդյունքում՝ անշարժ գույքի սեփականատերերը
2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը,
2022 թվականին՝ 30 տոկոսը,
2023 թվականին՝ 35 տոկոսը,
2024 թվականին՝ 50 տոկոսը,
2025 թվականին՝ 75 տոկոսը,
2026 թվականին՝ 100 տոկոսը։
Մյուս առաջարկը վերաբերել է բարձրարժեք գույքի համար ավելի բարձր հարկային բեռ սահմանելուն՝ 200 մլն և ավելի դրամ հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար հարկման դրույքաչափը գերազանցող մասով լինի ոչ թե 1, այլ 1,5 տոկոս։
Այս թեմայով՝