Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարների» ապրիլյան կանխատեսման համեմատ այժմ ավելի խորն անկում է կանխատեսում 2020 թվականին և ավելի դանդաղ վերականգնում 2021 թվականին։ Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կկրճատվի -4,9 տոկոսով, ինչը 1,9 տոկոսային կետով ցածր է ապրիլյան կանխատեսումից, իսկ հետո տեղի կունենա մասնակի վերականգնում՝ 5,4 տոկոս աճով 2021 թվականին։
ԱՄՀ-ն անկում է կանխատեսում ինչպես զարգացած երկրների (-8 տոկոս), այնպես էլ զարգացող տնտեսություն ունեցող երկրների համար (-3 տոկոս և -5 տոկոս՝ առանց Չինաստանի), իսկ երկրների ավելի քան 95 տոկոսը 2020 թվականին բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի բացասական աճ կունենա:
Այս կանխատեսումները ենթադրում են երկու տարվա ընթացքում (2020–2121թթ․) համաշխարհային տնտեսության համար ընդհանուր ավելի քան 12 տրիլիոն դոլարի կորուստ այս ճգնաժամից: