2020-06-23

Nivea․ Սպիտակը նշանակում է մաքուր

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Յուրաքանչյուր միջազգային ընկերության պատմությունը սկսվել է հաջողակ մի քանի վերելքներից։ Օգտակար հայտնագործությունները հեշտացնում են և ավելի որակյալ են դարձնում կյանքը, իսկ ընկերությունները, որոնք նորույթի օգտագործման հնարավորություն ունեն, կարող են հասնել մեծ հաջողությունների։ Նույն ճանապարհով էր շարժվում Beiersdorf ընկերությունը, որին պատկանում էին Nivea ապրանքանիշի իրավունքները։ Ամեն ինչ սկսվել էր ջրայուղային հիմքով դեղագործական էմուլսիայից։ Այդ պահին չէին եղել նմանատիպ միջոցներ, որոնք թույլ էին տալիս հասնել խոնավեցնող կայուն ազդեցության։

 

Beiersdorf-ի պատմության սկիզբը

Օսկար Տրոպլովիցը, ում անվան հետ կապված է Nivea բրենդի ի հայտ գալը, ծնվել է հրեական արմատներով գերմանացի հաջողակ ճարտարապետի ընտանիքում։ Մանկության տարիներին Օսկարը ձգտում էր դեպի արվեստը, սակայն ծնողները նրան թույլ չտվեցին դառնալ նկարիչ։ Հայրը պնդում էր, որ նրան անհրաժեշտ է ավելի «երկրային» մասնագիտություն։ Գիմնազիան ավարտելուց հետո Օսկարը 3 տարի աշխատեց դեղագործի օգնականի պաշտոնում՝ գերադասելով դառնալ դեղագործ իր հորեղբոր պես, այլ ոչ թե շարունակել հոր գործը։ Բժշկական ֆակուլտետի դիպլոմը ստանալուց հետո Օսկարը շարունակեց իր ուսումը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

 

1890 թվականին Օսկարը տեղափոխվեց Համբուրգ, որտեղ նա աշխատեց որպես դեղագործի օգնական։ Տաղանդը և պատվախնդրությունը թույլ չէին տալիս նրան երկար ժամանակ մնալ երկրորդական դերերում։ Մի անգամ ընթերցելով Pharmazeutische Zeitung ամսագրի հերթական համարը՝ նա հանդիպեց մի հետաքրքիր մտքի, որտեղ առաջարկվում էր գնել դեղագործական ընկերություն։ Ձեռնարկությունը այն ժամանակ պատկանում էր Պաուլ Կառլ Բայերսդորֆին և արտադրում էր մաշկաբանական նշանակության բժշկական արտադրանք։ Ընկերության ամենավաճառվող ապրանքը կպչուն ժապավեններն էին։ 1882 թվականին հիմնադրված ընկերությունը կրում էր հիմնադրի անվանումը և չէր բերում լուրջ եկամուտներ։ Բայերսդորֆը համաձայնեց վաճառել այն 70 հազար մարկի դիմաց, որոնք այդպես էլ չօգնեցին նրան բարելավել իր խախտված ֆինանսական դրությունը։

 

Տրոպլովիցը արագորեն գործերը բերեց դրական հունի և ընկերությունը դուրս բերեց ճգնաժամից։ Նոր սեփականատերը գնահատեց զարգացման հեռանկարները և ուշադրություն դարձրեց պատրաստի արտադրանքի՝ ոչ տրամաբանական կերպով կազմակերպված իրացմանը։ Գովազդների լրիվ բացակայությունը հնարավորություն չէր տալիս զարգանալ ընկերությանը և դանդաղեցնում էր կատարվող աշխատանքները։ Հնացած սարքավորումները պետք է արդիականացվեցին։ Օսկարը խանդավառությամբ սկսեց իր աշխատանքը։ Տրոպլովիցի ձեռնարկած Beiersdorf-ի արտադրության մարքեթինգային արշավը պատմության մեջ մտավ որպես դեղագործական արտադրության առաջին խոշոր զանգվածային առաջխաղացումը Գերմանիայում։

 

Beiersdorf-ի զարգացումը ստացավ բարձր տեմպեր, և արդեն 1892 թվականին կազմակերպությանը անհրաժեշտ եղավ նոր տարածք առևտրի կազմակերպման համար։ Բրենդի առաջխաղացումից բացի Տրոպլովիցը սերտորեն սկսեց զբաղվել հին արտադրության կատարելագործմամբ և նորի նախագծմամբ։ Պաուլ Ուննի ներգրավումը, ով Բայերսդորֆի նախկին գործընկերն էր և մասնագիտությամբ մաշկաբան, խթանեց հետազոտական աշխատանքների իրականացումը։ Յուրաքանչյուր նորույթի ակտիվ գովազդը մեծացնում էր ընկերության հեղինակությունը և նպաստում էր արտադրության տարածմանը։ Իսկ միջճյուղային ապրանքային սեգմենտների յուրացումը՝ օրինակ մեկուսացնող ժապավենների միջոցով, թույլ տվեցին ընկերությանը ամրապնդել իր դիրքերը։ Չնայած ապրանքների եզակիությանը՝ Տրոպլովիցը ձգտում էր ավելի մեծ սպառողական զանգվածներ ներգրավվել, ինչի պատճառով էլ գները պահպանում էր ռացիոնալ սահմաններում։ Այդպես ձեռնարկատիրական ուժեղ բնավորությունը և գյուտարարական տաղանդը Օսկարին թույլ տվեցին քայլ առ քայլ Beiersdorf-ին առաջ մղել դեպի նոր հաջողություններ։

 

Nivea ապրանքանիշի ի հայտ գալը

Տրոպլովիցը ուներ խոշոր ձեռներեցի անհավանական հոտառություն և հեռատեսություն։ Բացի արդեն «հաջողակ ժապավենների նախագծի» կատարելագործմանը, նա մեծ ուշադրություն էր դարձնում կոսմետիկայի նոր զարգացող ուղղությանը։ Սպառողներին հետաքրքրում էին մաշկին և բերանի խոռոչին հետևելու միջոցները։ Հատկապես մեծ պահանաջարկ կար Labello հիգիենիկ շրթներկի նկատմամբ։

 

1911 թվականին Տրոպլովիցը ձեռք բերեց Hegeler&Branings-ի գործարանը։ Նոր հզորությունները նախատեսված էին արտադրությունում մաշկաբանական ուղղվածության նախագծերի ներդրման համար։ Դրանից ավելի վաղ Իսահակ Լիվշիցը հայտնագործեց հոմոգեն խառնուրդ-էմուլսիան, որը ստացավ Էվցերիտ անունը։ Տրոպլովիցը արագ կողմնորոշվեց՝ ինչպես այն կարելի է օգտագործել սեփական արտադրությունում։ Այդ հայտանգործությունը նոր հորիզոններ էր բացում կոսմետոլոգիայում։ Ընկերության առաջատար դեղագործները ջանքեր չէին խնայում Էվցերիտի հիմքով նոր կրեմի արտադրության համար։

 

Առաջին եզակի արտադրանքը ուներ ձյան նման սպիտակ գույնի տեսք, ինչի հետևանքով էլ ստացավ Nivea անվանումը (լատ․ nivius՝ ձյունաճերմակ)։ Բազմաթիվ հետազոտությունները հաստատեցին ապրանքի բարձր որակը։ Կրեմը թույլ էր տալիս մաշկը պահել խոնավ՝ չնվազեցնելով դրա ճկունությունը։ Նախագծված բանաձևի շնորհիվ ապրանքը հնարավոր էր պահպանել երկար ժամանակ։

 

Կրեմը իրական հեղափոխություն իրականացրեց կոսմետոլոգիայում։ Սկզբնական փաթեթավորումը, որով օժտված էր նոր արտադրանքը, ընդգծում էր ապրանքի կարևորությունը։ Art Nouveau ոճով անհարմար շիշը շուտով փոխարինվեց դեղին գույնի անագե տուփով։ Զարդարված մակագրությունը տուփին տալիս էր գրավիչ տեսք, որը շատ էր դուր գալիս կանանց։

Ակտիվ գովազդները նպաստեցին ապրանքի ակնթարթային տարածմանը։ Նկարիչ Հանս Ռուդի Էրդտի պատկերը գրավեց օրիորդներրի սրտերը՝ փոխանցելով անհավանական կանացիություն և նրբություն։ Nivea-ի կրեմները գերազանցեցին բոլոր սպասումները։ Ապրանքի հասանելիությունը և բազմաֆունկցիոնալությունը թույլ տվեցին, որ այն դառնա զանգվածային պահանջարկի առարկա։

 

Հաջողությունը

2 տարվա ընթացքում կրեմը գրանցեց տարածման բոլոր ռեկորդները։ Nivea-ն արագ դուրս եկավ միջազգային շուկա։ Արդեն 1914 թվականին Nivea կրեմը վաճառվում էր 14 երկրներում։ Չնայած, որ կրեմը ամենատարածված ապրանքատեսակն էր, Beiersdorf-ը չէր դադարում նախագծել նոր ապրանքներ և կատարելագործել գոյություն ունեցողները։ Օճառ, դեղափոշի, մազերի խնամքի համար միջոցներ և այլ ապրանքատեսակներ արագորեն նվաճում էին հաճախորդների համակրանքը։

 

Աճող ճանաչման հետ զուգահեռ մեծանում էին նաև արտադրության մասշտաբները։ Ապրանքների ավելի քան 40 տոկոսը արտադրվում էր արտասահմանում։ Beiersdorf-ի արտադրամասերում արդեն 30-ականներին աշխատում էր մոտ 1,5 մլն մարդ։ Հավաքածուն արագորեն ընդլայնվում էր՝ արևապաշտպան կրեմներով և շամպուններով, որոնցից մեծ մասը նորարարական էր։ Տղամարդկանց համար նախատեսված կոսմետիկայի ի հայտ գալը ևս մեկ բեկումնային քայլ էր ընկերության էլ ավելի արագ զարգացման համար։

 

Nivea-ի գովազդային արշավները գնալով ավելի շատ ուշադրություն էին գրավում։ Ժամանակի ընթացքում դրանց պարունակությունը փոխվում էր։ Գովազդային պաստառների վրա արդեն ոչ թե մոդելային, գեղեցիկ արտաքինով կանայք էին, այլ՝ տարատեսակ ոլորտներում աշխատող կանայք և նույնիսկ տղամարդիկ։ Գովազդները չէին սահմանափակվում միայն ավանդական եղանակներով, կիրառվում էին այն ժամանակների համար գրեթե անհասանելի անիմացիոն տեսահոլովակները։

 

30-ականներից ընկերությունն ընտրեց ընտանեկան արժեքների տարածման ճանապարհը։ Արտադրությունը շուկայում ակտիվորեն դիրքավորվում էր որպես ունիվերսալ, որը հարմար էր ընտանիքի բոլոր անդամներին։ Այս ուղին օգնեց Beiersdorf-ին գոյատևել պատերազմի դժվար տարիներին։ Ընկերությունը դժվար դրության մեջ էր հայտնվել, սակայն կարողացավ դիմանալ և արագ ոտքի կանգնել։

 

Երկրորդ աշխարհամարտից հետո Nivea-ն սկսեց որդեգրել ակտիվ կենսակերպի քաղաքականության ուղին։ Ճանապարհորդությունները և սպորտը դարձան գովազդային գաղափարների անբաժանելի մասը։ Տարբեր երկրների ներկայացուցիչների նկատմամբ անհատական մոտեցումը բրենդին թույլ տվեց ամրապնդել դիրքերը ամբողջ աշխարհում։

 

 

Մրցակցությունը

70-ականներին միջին վիճակագրական գնորդի մենթալիտետը զգալիորեն փոխվեց, բազմաթիվ ընկերություններ սկսեցին կատարելագործել իրենց առևտրային ցանցերը։ Պահանջարկի մակարդակը պահելու համար Nivea-ն ակտիվորեն ընդլայնեց իր հավաքածուն, վարեց խելամիտ գնային քաղաքականություն, շեշտը դրեց որակի, արդյունավետության և արտադրանքի ունիվերսալության վրա։

 

Հիմնադրման պահից սկսած Nivea-ն իր յուրահատկության և լայն զանգվածներին հասանելիության պատճառով, կարծես թե, մրցակցությունից դուրս է։ Բրենդը երկար տարիներ ներկայացնում է հայտնի կրեմը, որը ենթակա չէ ժամանակի ազդեցությանը։ Nivea-ի արտադրանքը համարվում է ամենաճանաչված կոսմետիկ դեղորայքը ամբողջ աշխարհում։ Ոչ մի նմանատիպ ապրանքանիշ չի կարող պարծենալ ունիվերսալ միջոցների այդպիսի բազմազանությամբ, սպառողական լսարանի այդպիսի լայն ծածկույթով։

 

Ժամանակակից Nivea-ն

Այսօր Nivea-ն համարվում է ամենաճանաչված բրենդներից մեկը ամբողջ աշխարհում։ Բրենդը ներկայացնում է այնպիսի լայն տեսականի, որ յուրաքանչյուր սպառող կարող է ընտրել իրեն համապատասխանող ապրանքը։ Ընկերության արտադրանքը վաճառվում է ավելի քան 150 երկրներում։ Անփոփոխ բարձր որակը թույլ է տալիս Nivea-ին ավելի քան 100 տարի պահպանել անթերի հեղինակություն։

 

Այժմ Beiersdorf-ը վերաճել է վերազգային կազմակերպության, որը զբաղվում է կոսմետիկայի արտադրությամբ ամբողջ աշխարհում։ Ընկերության վաճառքները գերազանցում են 7,6 մլրդ եվրոն, որից մաքուր շահույթը կազմում է 736 մլն եվրո, իսկ աշխատողների թիվը հասնում է 20 հազարի։ Վաճառքների վերջին ցուցանիշները հուշում են, որ ընկերությունը դեռ երկար տարիներ շարունակելու է իր զարգացումը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր