ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի որոշ մասնագիտություններով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձից ստացվող եկամտային հարկը կվերադարձվի՝ ուս.վարձի փոխհատուցման նպատակով։ Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը։
Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է մասնագիտությունների ցանկը համալրել «Ագրոբիզնես և ֆինանսներ», «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտություններով։