Հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միլթոն Ֆրիդմանը, ոգեշնչվելով Լեոնարդ Ռիդի «Ես, մատիտս» պատմությամբ, մատիտն օգտագործում է բացատրելու համար, թե ինչպես է ազատ շուկայի գործունեությունը նպաստում անծանոթ մարդկանց միջև համագործակցությանը, որի արդյունքում շահում են բոլորը։ Ըստ նրա՝ ազատ շուկան արտադրության արդյունավետությունը երաշխավորելու լավագույն միջոցն է:
«Free to Choose» հեռուստատեսային ծրագիր, ԱՄՆ 1980թ․
Հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միլթոն Ֆրիդմանը, ոգեշնչվելով Լեոնարդ Ռիդի «Ես, մատիտս» պատմությամբ, մատիտն օգտագործում է բացատրելու համար, թե ինչպես է ազատ շուկայի գործունեությունը նպաստում անծանոթ մարդկանց միջև համագործակցությանը, որի արդյունքում շահում են բոլորը։ Ըստ նրա՝ ազատ շուկան արտադրության արդյունավետությունը երաշխավորելու լավագույն միջոցն է:«Free to Choose» հեռուստատեսային ծրագիր, ԱՄՆ 1980թ․
Posted by Համակարգ on Saturday, June 20, 2020
Միլթոն Ֆրիդմանը Լեոնարդ Ռիդի «Ես, մատիտս» պատմության մասին ասել է․
«Ես չգիտեմ գրականության որևէ այլ ստեղծագործություն, որն այնքան հակիրճ, համոզիչ և արդյունավետ կերպով ցույց տա և՛ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» նշանակությունը` առանց հարկադրանքի համագործակցության հնարավորությունը, և՛ Ֆրիդրիխ Հայեկի շեշտադրումը ցրված գիտելիքների կարևորության և տեղեկատվության փոխանցման մեջ գների համակարգի դերի վրա, որը մարդկանց կստիպի անել ցանկալին՝ առանց որևէ մեկի ասելու, թե ինչ պետք է անեն»: