2020 թվականի հունվար-մարտին Հայաստան է ժամանել 311 հազար 264 զբոսաշրջիկ, ինչը 2019թ․-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 14.6%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նշենք, որ 2019 թ․-ի հունվար-մարտին Հայաստան է այցելել 364 հազար 489 զբոսաշրջիկ:
Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 275 հազար 716 մարդ՝ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13.3%-ով: