Ըստ Համաշխարհային բանկի հունիսյան Համաշխարհային տնտեսական հեռանկարների` այս տարի համաշխարհային տնտեսությունը կնվազի 5,2%-ով: Անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ մասնաբաժնի վրա:
2020 թվականին, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, Հայաստանի տնտեսության անկումը կկազմի 2,8%, իսկ 2021 թվականին այն կվերականգնվի՝ հասնելով 4,9%: