ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. ապրիլ ամսին 2019թ. ապրիլի նկատմամբ կազմել է -17․2 տոկոս: Հիմնական նվազումն առաջացրել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ -15․9 տոկոս, շինարարության ոլորտ՝ -51 տոկոս, արդյունաբերության ոլորտ`-8․6 տոկոս և առևտրի շրջանառության ոլորտ՝ -33․1 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2020թ․ ապրիլին արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 28,4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 30․3, իսկ ներմուծումը` 27․4 տոկոսով: