ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակել է 2020 թվականի 1-ին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները։ Առաջին եռամյսակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։
Հիմնական ճյուղերից անկում է գրանցել միայն շինարարությունը՝ -12,1 տոկոս։ Ամենաշատն աճել է ծառայությունների ոլորտը՝ 5,8 տոկոսով։ Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն աճել են համապատասխանաբար 2,1 և 4,4 տոկոսով։