Նա փոխեց ավտոմեքենայի ընկալման հայեցակարգը՝ ճոխության առարկայից այն վերածելով տեղաշարժման միջոցի, առաջինը ավտոմատացրեց արտադրությունը, ստեղծեց հսկայական կորպորացիա, և աշխարհի ամենահարուստ մարդն էր տևական ժամանակ։ Սակայն նա միշտ էլ մտածում էր իր աշխատողների մասին։ Իր ավտոմոբիլային գործարաններում առաջին անգամ ներդրվեց 8-ժամյա աշխատանքային օրը և պարտադիր մեկօրյա հանգիստը՝ շաբաթը մեկ անգամ, իսկ ընկերության աշխատողները առաջին անգամ հայտնաբերեցին «վճարվող արձակուրդ» հասկացությունը։ Խոսքը լեգենդար Հենրի Ֆորդի և նրա ստեղծած ավտոմոբիլային հսկայի մասին է։
Ինչպես էր ամեն ինչ սկսվել
1903 թվականին Միչիգանում հինգ ընկերներ որոշեցին հիմնել ձեռնարկություն։ Նրանք պլանավորում էին արտադրել ավտոմեքենաներ, որոնք այն ժամանակներում ընկալվում էին որպես ճոխության առարկա։ Այդ նպատակով նրանք գնեցին ֆուրգոնների գործարաններ Դետրոյթում և վերազինեցին դրանք։ Քանի որ Հենրի Ֆորդը կատարեց ամենամեծ ներդրումը, նա էլ գլխավորեց ընկերությունը: Համատեղելով նախագահի, գլխավոր կոնստրուկտորի և ինժեների պաշտոնները նա երբեք հետ չէր կանգնում «սև աշխատանքից»։
Արդեն 1903 թվականի վերջին կառուցվեց Ֆորդի առաջին ավտոմեքենան։ Ընկերությունը սկսեց մեծ թվով պատվերներներ ստանալ, սակայն բոլոր աշխատանքները դեռևս կատարվում էին ձեռքով։ Որակավորված մասնագետների թիվն էլ շատ քիչ էր։ Այդ ժամանակ Ֆորդի մոտ գաղափար ի հայտ եկավ։ Նա առաջարկեց ստանդարտացնել բոլոր դետալները, ինչը թույլ տվեց որոշ դետալներից մասեր հավաքել նույնիսկ ոչ մասնագետներին։
Ford-T, 1923թ․
Լեգենդար Ford-Т
Արդեն 5 տարի անց Ֆորդը թողարկեց մրցակիցների ավտոմեքենաների համեմատ ոչ թանկ ավտոմեքենայի առաջինը մոդել Ford-Т-ն։ Մրցակիցները չէին հավատում ընկերության հաջողությանը և կանխատեսում էին դրա սնանկացումը, քանի որ Ֆորդը որպես գլխավոր կոնստրուկտոր շեշտը դնում էր ոչ թե ճոխության, այլ օգտագործման հեշտության և հասարակ լինելու վրա։ Սակայն Ֆորդը երբեք չէր խնայում որակի վրա։ Մարդիկ պետք է ասեն, որ նրա մեքենաները լավն են և էժան, այլ ոչ թե էժան են և լավը։
Շուտով Ֆորդի գործարաններում հայտնվում են հոսքային գծեր, ինչի շնորհիվ արտադրությունը դուրս է գալիս այն ժամանակների արագության համար ռեկորդային նոր մակարդակի։ Դա իրական հեղափոխություն էր համաշխարհային ավտոմոբիլաշինության արագ զարգացման համար։ Ford-Т-ն արտադրվում էր ընկերության կողմից 1908-ից 1927 թվականները։ Վաճառվել էր ավելի քան 15 միլիոն ավտոմեքենա։
1999 թվականին Ford-Т-ն ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ավտոմեքենա։ 2008 թվականին Ռիչմոնդ քաղաքում, Ford-Т-ի 100-ամյակի պատվին տեղի ունեցավ արտասովոր մի երեկույթ։ Այն կոչվում էր T-Party։ Կազմակերպիչները նպատակ էին դրել գրանցել այդ երեկույթը Գինեսի գրքում, որպես միջոցառում, որին մասնակցել են առավելագույն թվով Ford-Т-եր։
Մեքենաների մեծ մասը ինքնուրույն հասավ Ռիչմոնդ քաղաք։ Ամենաշատ ճանապարհ անցած մեքենան կտրեց գրեթե 3000 կմ։ Դա վառ օրինակն է այն բանի, թե որքան որակյալ են Ֆորդի մեքենաները նույնիսկ տասնամյակներ անց։ Եվ սա այն դեպքն է, երբ դեր են խաղում ոչ թե լավ ընտրված կարգախոսները, այլ հուսալիությունը՝ հաստատված ժամանակով։
«Ինքնաթիռը թռչում է քամուն հակառակ»
1919 թվականին ընկերության ղեկավարությանը միանում է Հենրիի որդի Էդսելը։ 20-ականների վերջին T մոդելի տարածումը անկում է ապրում։ Վարորդները դրա դիզայնը համարում էին հնացած և առաջնահերթությունը տալիս էին մրցակիցների ավտոմեքենաներին։
«Երբ ոչինչ չի խոսում հաջողության մասին, մի հուսահատվիր։ Հիշիր, որ ինքնաթիռը թռչում է քամուն հակառակ»,- ասաց այն ժամանակ Հենրի Ֆորդը։ Էդսելը որոշեց դադարեցնել ընկերությանը մեծ հաջողություններ բերած ավտոմեքենայի արտադրությունը և ամբողջովին փակեց գործարանները մինչ նոր մոդելի նախագծումը։
Ford-A, 1928թ․
Արդեն 1927 թվականին սկսվեց արտադրվել Ford-A մոդելը, որը տարբերվում էր իր նախորդ տարբերակից նորաոճ դիզայնով և ավելի հզոր առանձահատկություններով։ 30-ականներին ընկերությունը թրթուրային տեխնիկայի մատակարարման պայմանագիր կնքեց Վերմախտի հետ (նացիստական Գերմանիայի ԶՈՒ)։ Այդ սխալը հարթվեց միացյալ բանակի պատերազմի մեջ մտնելով։ Ամերիկյան ավտոմոբիլաշինության առաջատարը մի շարք բեռնատար ավտոմեքենաներ և ամենագնացներ արտադրեց ԱՄՆ-ի բանակի համար։
Հիմնադրի կյանքի վերջին տարիները
1943 թվականին Էդսել Ֆորդը հեռացավ կյանքից։ 80-ամյա Հենրի Ֆորդը կրկին ստիպված էր ընկերության ղեկը վերցնել սեփական ձեռքերը։ Նա ղեկավարեց ընկերությունը ընդհուպ մինչ մահը՝ 1947 թվականը։ Հիմնադրի մահը բեկումնային էր Ֆորդի պատմության մեջ, քանի որ հեռացավ ընկերության գլխավոր գաղափարային ոգեշնչողը։ Սակայն Ֆորդը այն ժամանակ առաջատար դիրքեր ուներ, մնում էր միայն պահել արդեն եղած մակարդակը։
Հենրի Ֆորդը գնել էր ամեն ինչ, որը նույնիսկ հեռավոր ապագայում կարող էր ինչ-որ կերպ կապ ունենալ ավտոմոբիլաշինության հետ՝ հանքեր, գործարաններ, շոգենավեր, հանքահորեր։ Նա ստեղծեց մի կայսրություն, որի կենսունակությունը կախված չէր արտաքին տնտեսության հետ։
Կապիտալի գլխավոր արժեքը ոչ թե փող վաստակելն է, այլ կյանքը բարելավելը։
Տարբերանշանը
Ֆորդի տարբերանշանը փոփոխվել է մի քանի անգամ։ Առաջին տարբերանշանը հորինվել է ընկերության վարորդներից մեկի կողմից և իրականացվել էր Art Nouveau (մոդեռն, արդիական) ոճով։ Երեք տարի անց նախագծվեց նոր տարբերանշան, որը շատ ավելի նման էր ներկայիս տարբերակին։ Առաջին և վերջին տառերի թռչող բնույթը ընդգծում էր ընկերության շարժումը միշտ դեպի առաջ։ 1927 թվականին ի հայտ եկավ օվալաձև տարբերանշանը, որը տեղադրվում էր մեքենայի դիմային մասին։ Այն էլ աննշան ձևափոխումներով հասել է մինչև մեր օրերը ։ Այսօր Ֆորդի տարբերանշանը ամենաճանաչված բրենդներից մեկն է և ընկալվում է որպես բարձրագույն որակի խորհրդանիշ։
Առաջ դեպի նոր հազարամյակ
Սակայն Ֆորդի պատմության մեջ ամեն ինչը անամպ չէր։ 2001 թվակաին ընկերությունը գլխավորեց Ուիլյամ Ֆորդը։ Ընկերության կորուստները հասան ռեկորդային 17 միլիարդ դոլարի։ Սակայն արդեն երեք տարի անց Ֆորդին հաջողվեց դուրս գալ եկամտաբերության նոր մակարդակի վրա։ Ուիլյամը այդ հաջողության գերակշիռ մասը կապում է Ալան Մալալլիի տաղանդի և ճկուն մտածելակերպի հետ։
Ալլան Մալալլին գոյատևման խիստ քաղաքականության միջոցով կարողացավ ընկերությանը հարմարեցնել նոր հազարամյակի դժվարությունները հաղթահարելուն։
Բացի տարբերանշանի որոշակի փոփոխությունից, որոնք իրականացվեցին ընկերության 100-ամյակի առթիվ, տեղի ունեցան հսկայական փոփոխություններ ընկերության զարգացման ռազմավարությունում։ 20-րդ դարում ընկերությունը բաղկացած էր 3 ստորաբաժանումներից՝ եվրոպական, ամերիկյան և ասիական։ Յուրաքանչյուրն աշխատում էր ընկերության առավելագուն ներկայացվածության վրա իր շուկայում։
Ալլան Մալալլին առաջարկեց One Ford-ի գաղափարը։ Գաղափարի էությունը նույն տեսակ ավտոմեքենաների արտադրությունն էր բոլոր շուկաների համար, ինչը թույլ կտար նվազեցնել ընկերության ծախսերը՝ միևնույն ժամանակ մեծացնելով բրենդի ճանաչվածությունը։ Առաջին ավտոմեքենան, որը ներկայացնում էր ընկերության միասնական հարթակի հայեցակարգը, դարձավ 2010 թվականին Դեթրոյթում արտադրված Ֆորդ Ֆոկուս 3-ը։
2010 թվականին Ֆորդի կողմից արտադրվող մոդելների թիվը հասնում էր 45-ի։ Մոլալլիի ռազմավարությունը ենթադրում էր դրանց կրճատումը մինչև 25-ի։ Մոլալլին մեծ ուշադրություն էր դարձնում տեղեկատվական քաղաքականությանը։ Նրա օրոք ՏՏ բաժանմունքի տնօրենը առաջին անգամ ընդգրկվել է տնօրենների խորհրդում։ Գովազդին մեծ ուշադրություն էր դարձնում նաև Հենրի ֆորդը։ Նա ասում էր,- «Եթե ես ունենամ 4 դոլար, ապա 3-ը կծախսեմ գովազդի վրա»։
Մոլալլի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել Դիրբորնում Ֆորդի գործարանը։ Այնտեղ սկսվեց արտադրեվել Ford Focus F-150 պիկապը։ Դա թույլ տվեց ամիսներով լճացած գործարանին դուրս գալ ճգնաժամից առանց պետական ներդրումների։ Այդ գործարանը յուրահատուկ է նրանով, որ դրա հոսքային գծի երկարությունը գրեթե 7 կմ է։
Ֆորդն այսօր
Ավտոարտադրության համաշխարհային վարկանիշում արտադրության ծավալներով Ֆորդը զբաղեցնում է 4-րդ տեղը։ ԱՄՆ-ում նրա մրցակիցները շարունակում են մնալ Տոյոտան և Ջեներալ Մոթորսը, իսկ Եվրոպայում Վոլկսֆագենը։
Ընկերությունն ունի գործարաններ և ներկայացուցչություններ աշխարհի 65 երկրներում։ Ֆորդը զբաղվում է ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար մեքենաների արտադրությամբ։ Նրան է պատկանում նաև շքեղության դասին պատկանող մեքենաների արտադրող Լինքոլնը։
Ֆորդը խոշորագույնն է բոլոր ընկերություններից, որը հիմնադրվել և կառավարվել է մեկ ընտանիքի կողմից։ Իր ամբողջ պատմության մեջ այն չի վաճառվել ոչ մեկին։ Այսօր ընկերության ղեկը գտնվում է Հենրի Ֆորդի ծոռի՝ Ուիլյամ Ֆորդի ձեռքերում։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ամերիկյան Դիրբորն ոչ մեծ քաղաքում, որտեղ 1863 թվականին ծնվել է լեգենդար Հենրի Ֆորդը։
2013 թվականին ընկերությունը նշում էր նրա ծննդյան 150-ամյակը։ Չնայած անցել է ավելի քան մեկ դար, Ֆորդի՝ իրականություն դարձած երազանքը շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին։