Վարչապետը մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ տվյալները․
- Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է թվով 18 աջակցության միջոցառում, որոնցից 7-ը ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Աջակցության միջոցառումների շրջանակներում բաշխվել է է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձ:
Աջակցության առաջին միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 494 տնտեսվարող սուբյեկտների ձեռք բերած 35.4 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները՝ աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը ամբողջությամբ (վարկը հասանելի է 0 տոկոսով), հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը 6-10 տոկոսով (վարկը հասանելի է 2-6 տոկոսով): Վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:
- Աջակցության երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 7.951 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.3 միլիարդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Բացի դա՝ կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:
- Աջակցության երրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-ից 500 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 731 տնտեսվարող սուբյեկտների 8.2 միլիարդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը:
Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում:
- Աջակցության չորրորդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2.093 քաղաքացի, բաշխվել է 209 միլիոն դրամ:
- Աջակցության 5-րդ միջոցառմամբ 2-ից 50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ծրագրից օգտվել են 13.934 տնտեսվարողներ, որտեղ աշխատում են 78.412 աշխատակիցներ: Միջոցառման շրջանակներում արդեն իսկ բաշխվելլ է 2.2 միլիարդ դրամ:
- Աջակցության 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք ստացել են 68 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 7.925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:
- Աջակցության 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղիշ կանայք ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9.218 կանայք, բաշխվել է՝ 921 միլիոն դրամ:
- Աջակցության 8-րդ միջոցառմամբ կառավարության կողմից սահմանված Տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120 հազար 828 քաղաքացի, բաշխվել է՝ 8.24 միլիարդ դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:
- Աջակցության 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 166 հազար 122 երեխա, բաշխվել է՝ 4.4 միլիարդ դրամ:
- Աջակցության 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6.157 տնտեսվարող, բյուջեն՝ 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։
- Աջակցության 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճերների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝
– բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ
– էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել մինչև
25.000 դրամ
– խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ:
Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 միլիարդ դրամ:
- Աջակցության 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84 հազար 810 ընտանիքներ, բաշխվել է՝ 1.2 միլիարդ դրամ:
- Աջակցության 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3 հազար 508 ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները 100
տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի ԲՈՒՀ-ը ավարտելու հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիարդ դրամ: - Աջակցության 15-րդ միջոցառմամբ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի
շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչեւ 10 հազար դրամ: Ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։ - Աջակցության 17-րդ միջոցառմամբ 10-ից 30 միլիոն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներ։
- Աջակցության 18-րդ միջոցառմամբ 2-ից 100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել են ոչ ավել քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով:
- ՀՀ կառավարություն, համայնք, քաղհասարակություն, մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ։
- Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:
- Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստեր և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես՝ Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ։ Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել են շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։
Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը եւ իրականացնել արտահանում: Նույնը վերաբերվում է ալկոգելերի արտադրությանը:
- Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Կառավարությունը պլանավորում է ձեռքբերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձեւավորելու համար:
- Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ:
- Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչ 6 ամսով, այսինքն մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։
- Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամով:
- Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը:
- Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ։ Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: 2019թ-ի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանային 2020թ-ի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0․5-0․6 տոկոս թանկացումները չեզոքացվել են։
- Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք օժանդակության ծավալները։ Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի
Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։