Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսման՝ համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին կկազմեն 5,8 տրիլիոն դոլարից մինչև 8,8 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 6,4-ից մինչև 9,7%-ը, եթե պետությունները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցները:
Ըստ բանկի կանխատեսման՝ հիվանդության բռնկումից առավելապես տուժել են այն երկրները, որտեղ կիրառվել են խիստ սահմանափակումներ, ինչը հանգեցրել է ներքին պահանջարկի կտրուկ անկման: