Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է, որ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի տնտեսական ազդեցություններով։
ՎԶԵԲ-ի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը տնտեսական աճի դրական ցուցանիշներ կունենա 2021 թվականին՝ ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճով։