Հ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում (գանձապետարանում) մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին քաղաքացիներն ու կազմակերպությունները կատարում են փոխանցումներ:
Այդ նպատակով բացված հաշվեհամարին մայիսի 11-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,066,772,957.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4153: