Ինչպես հաղորդում է Fortune բիզնես ամսագիրը, համաձայն ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի՝ նախորդ շաբաթվա ընթացքում (մայիսի 2-ին ավարտված) շուրջ 3,2 միլիոն ամերիկացիներ առաջնային հայտեր են ներկայացրել գործազրկության նպաստ ստանալու համար: Դա բերում է նրան, որ վերջին յոթ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի համար դիմուների ընդհանուր թիվը հասել է 33,5 միլիոնի:
Մինչև այս յոթշաբաթյա ժամանակահատվածը 33,5 միլիոն գործազրկության նախնական հայտերով, մարտի 13-ի դրությամբ արդեն գործազուրկ են եղել 7,1 միլիոն ամերիկացիներ: Այսինքն՝ գործազուրկների ընդհանուր թիվը հավասարվում է ավելի քան 40 մլն մարդու կամ գործազրկության իրական մակարդակը կազմում է 24,9% է։ Դա ավելի բարձր է, քան Մեծ դեպրեսիայի ժամանակ գագաթնակետը: