Կառավարությունն այսօր ընդունեց 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխման, կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների շրջանակներում իրականացվող «Մասսայական սպորտ» ծրագրի «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման հատկացումներից 743 մլն 769,1 հազար դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին։
Գումարի 464,925 հազար դրամը հատկացվում է նախագծահետազոտական ծախսեր իրականացնելու համար և 278843 հազար շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: