Կառավարության ապրիլի 30-ի նիստի ժամանակ վարչապետ Ն․ Փաշինյանը հայտնել է, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54.9 մլրդ դրամ:
Շահառու տնտեսվարողների թիվը, ովքեր օգտվել են պետական օժանդակության ծրագրերից, 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է 775 հազար մարդ: Կառավարությունը հետևում է ծրագրերի իրականացման գործընթացին, որպեսզի աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական և արդյունավետ: