Ընդլայնվել է պետական օժանդակության երկրորդ ծրագրի շահառուների շրջանակը։ Այսուհետ կգործեն հետևյալ փոփոխությունները․
▪️Տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն։
▪️Գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10% համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը։
▪️Տոհմային տավարաբուծության դեպքում կհամաֆինանսավորվի 30%֊ը։
▪️Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30% համաֆինանսավորում կտրամադրվի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։
▪️Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար 30% համաֆինանսավորում կտրամադրվի ֆիզիկական անձանց։
▪️Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝
֊ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար,
֊ 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար,
֊ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։