Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառման շրջանակում մարզերում կստեղծվի ժամանակավոր 1000 աշխատատեղ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեք կազմակերպության միջոցով մարզերում ծառատունկ կիրականացվի, որը կլինի վճարովի աշխատանք և շուրջ 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի: Մենք մտածում ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի»,- ասաց վարչապետը:
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ, իսկ ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Այս թեմայով՝