ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները միասին ապրիլի 27-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758 325 վարկ՝ 26.5 մլրդ դրամի չափով և 14.6 հազ. իրավաբանական անձանց 16 356 վարկ՝ 48.3 մլրդ դրամի չափով:
Առևտրային բանկերի տվյալների համաձայն՝ միայն բանկերը ֆիզիկական անձանց մասով վերանայել են 698 302 վարկ՝ 21.7 մլրդ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 12 788 վարկ՝ 46.7 մլրդ դրամի չափով։