ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. մարտ ամսին 2019թ. մարտի նկատմամբ կազմել է – 4․9 տոկոս: Հիմնական նվազումն առաջացրել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ – 4․8 տոկոս, շինարարության ոլորտ՝ – 26․2 տոկոս, արդյունաբերության ոլորտ`- 1․9 տոկոս և առևտրի շրջանառության ոլորտ՝ -9․9 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2020թ․ մարտին արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 16 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն նվազել է 17․4, իսկ ներմուծումը` 15․3 տոկոսով: