Ճգնաժամը ՀՀ ՀՆԱ-ի վրա կարող է ունենալ 4 %-ից շատ բացասական ազդեցություն․ Վարդան Արամյան

Եթե 2020 թվականի տնտեսական աճը լինի բացասական 2-2․6 տոկոս՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, ապա գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել, իսկ ավելի իրատեսական է, որ ՀՆԱ-ի անկումը տարեվերջին կլինի 4-ից բարձր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

 

Ըստ նրա՝ եթե մեզ հաջողվի տարին ամփոփել 2․6 տոկոս անկումով, ապա դա լավ ձեռքբերում կլինի: Նա նշեց, որ Հայաստանը փոխկապակցված է աշխարհի հետ և եթե առևտրային գործընկեր երկրների տնտեսությունները բացասական փոփոխությունների են ենթարկվում, չի կարող ՀՀ-ի տնտեսության վրա դա փոքր ազդեցություն ունենալ:

 

«Արժույթի միջազգային հիմնադրամը, որը հարաբերականորեն պահպանողական է իր կանխատեսումներում փոփոխություններ կատարելու առումով, հունվար ամսին կանխատեսում էր 3․3 տոկոս համաշխարհային տնտեսության աճ, ապրիլին արդեն՝ էապես վերանայեց ցուցանիշը և կանխատեսում է 3․0 տոկոսանոց անկում: Նշեմ, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական անկումը եղել է 0․6 տոկոս»,- ասաց նա և հավելեց, որ եթե երկու ամիս առաջ Ռուսաստանի համար կանխատեսվել էր 1․9 տոկոս աճ, հիմա 5․5 տոկոս անկում է  կանխատեսվում, իսկ ԱՄՆ-ում, եթե 2 տոկոս աճ էր գնահատվել, հիմա՝ 5․9 տոկոսանոց անկում է գնահատվում:

 

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումները կարող են հանգեցնել 2-2․4 տոկոս բացասական ազդեցության՝ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից: «Արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնելով՝ կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով, ինչը տարբերվում է տնտեսական աճի ցուցանիշից, որը 4․9 տոկոս էր նախատեսված»,- ասել էր նա:

 

Վարդան Արամյանն ասաց, որ ճգնաժամերի ժամանակ մակրոմոդելներով գնահատականներ տալը ձախողված է իրատեսական լինել, քանի որ նախկին պատմության և տնտեսական ագենտների (տնային տնտեսություններ, ֆիրմաներ) ռացիոնալ վարքագծերի վրա կառուցված մոդելները ճիշտ չեն աշխատում: «Ես ենթադրում եմ, որ իմ բարեկամ ֆինանսների նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը հիմնականում մոդելային գնահատականով և որոշակի գործակիցների ճշգրտումներով են ստացել այդ կանխատեսված ցուցանիշները, որը կարելի է համարել այս պահին լավատեսական: Ես, մեկ այլ մոտեցումով՝ հարաբերական ցուցանիշների հաշվարկային գնահատման մեթոդով ավելի բարձր անկում եմ ստանում.  օրինակ՝ վերցրել եմ ճյուղային զբաղվածությունները և ՀՆԱ-ները, հաշվարկել եմ օրական արտադրողականությունները՝ ըստ առանձին ճյուղերի, դիտարկել եմ պարետատան կողմից կիրառվող ճյուղային սահմանափակումները և դրանց տևողությունները, նայել, թե յուրաքանչյուր ոլորտում, երբ ՀՆԱ չեն ստեղծում, քանի որ ուղղակի առկա է գործունեության սահմանափակումներ, տարեկան արդյունքով ինչ կունենանք: Վերցրել եմ ամիս ու կես տանը մնալու էֆեկտը, այնքան ժամանակ, որքան ՀՆԱ չի ստեղծվելու, արդյունքները ճշգրտել նաև կորցված սպառումով, ստացված արդյունքը հանել եմ կանխատեսվող 4․9 տոկոս ՀՆԱ-ի մակարդակից և ստացել 4 տոկոս և դրանից բարձր անկման ցուցանիշներ՝ տարբեր սցենարներ աշխատացնելով»,- ասաց նա:

 

Ըստ նրա՝ եթե ֆինանսների նախարարությունը մակրոմոդելների գնահատումով է եկել 2․6 տոկոս բացասական ցուցանիշին, ապա այստեղ զգուշավորություն պետք է ցուցաբերել: Նա օրինակ բերեց, թե ինչպես կարող է մակրոմոդելը ոչ ճիշտ պատկեր տալ. «Օրինակ՝ ընդհանուր հավասարակշռության մակրոմոդելներում դրված է տնային տնտեսությունների ռացիոնալ վարքագծի տրամաբանությունը, որ վերջիններս իրենց սպառումը մաքսիմալացնելու համար արձագանքում են ցածր գներին, սակայն եթե ռեստորանային գներն այսօր 50 տոկոսով նվազեն էլ, չի նշանակում է, որ վաղը քաղաքացիները գնալու են ռեստորան, քանի որ սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը»,- ասաց նա:

 

Անդրադառնալով պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի՝ 60 տոկոսին մոտենալու կանխատեսմանը՝ նա ասաց, որ հարկաբյուջետային կանոնների մեջ կա դրույթ, որ այդ բոլոր կանոնները գործում են, երբ նորմալ տնտեսական կյանք է և նախատեսում են բացառման դեպքեր՝ ճգնաժամերի համար: «Պարտքի կառավարման և հարկաբյուջետային կանոնների մեխն այն է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կառավարենք և բարելավենք՝ ավելի շատ շեշտադրում անելով ՀՆԱ-ի աճի վրա: Եթե ճգնաժամային ժամանակահատվածում այդ պարտքը չվեցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, նույն պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի խորանալու է, քանի որ տնտեսության պոտենցյալն է կոտրվելու: Ֆորսմաժորային իրավիճակ է, չպետք է վախենալ, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը դառնա 60 տոկոս, կարող է 65 տոկոս էլ դառնա: Մեր հիմնական մեխը պետք է լինի տնտեսական ներուժը պահելը, որ երբ այդ ճգմաժամը անցնի, այդ ժամանակ պոտենցյալն ամբողջովին չպետք է զրոյացված լինի»,- ասաց նա:

 

Ըստ նրա, եթե պետությունն այսօր չկանգնի տնտեսվարողների կողքին և վերջիններս «մահանան», վաղը պետության համար տնտեսություն ստեղծող չի լինի: Նա նշեց, որ հիմա պարտքի աճի վրա բևեռանալ չի կարելի, թեև գումարները պետք է արդյունավետ ծախսվեն, այնուամենայնիվ, նոր պարտք վերցնելը և տնտեսությանն օգնելն անխուսափելի է:

 

Վարդան Արամյանը գտնում է, որ առաջնահերթ գործողություն կատարելու մեջ կառավարությունը հապաղել է: «Տնտեսական գործիքակազմը թերի է, 14 միջոցառումներից միայն հինգն են նվիրված տնտեսական բաժնին և դրանց մեջ էլ հիմնական երեք միջոցառումները ենթադրում են վարկային փոխանցման մեխանիզմների միջոցով ֆինանսական միջոցների ներարկում դեպի տնտեսություն: Իսկ այդ ուղղով գումարների ներարկումը ժամանակ է պահանջելու, որը կառավարությունն առաջին փուլում ուղղակի չունի: Պատկերավոր ասած, երբ դու ունես ավազան, որի մեջ կան ձկներ, իսկ ավազանի ջուրը կտրուկ նվազում է, քո առաջին քայլն այն չպետք է լինի, որ ընտրես, թե որ ձկանը փրկես, քանի որ շնչահեղձ են լինում բոլորը, առաջին քայլով պետք է ավազանի ջուրն ավելացնել, իսկ հետո տեսնել, թե որ ձկներն են շարունակում լողալ, նրանց սնել ու մեծացնել: Այս վերջինը կարելի է անել վարկային նպատակային գործիքի միջոցով, որը երկրորդ փուլի գործողություն է»,- ասաց նա:

 

Տնտեսագետը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև, որ զարգացող երկրների ներուժը հակաճգնաժամային տնտեսական փաթեթների մասով ավելի փոքր է, քան զարգացած երկրներինը, բայց այդուհանդերձ տնտեսվարողներին առաջին փրկողակը նետելուց հետո վերականգման ծրագրեր առաջարկելու քաղաքականությունն այլընտրանք չունի: «Կառավարությունը, կարծես, ընտրել է ծորակը կամաց բացելու քաղաքականությունը, կամաց ջուրը բացում է, տեսնում է՝ ինչ է կատարվում, հետո շատացնում է: Վախենամ, որ այս պահի դրությամբ դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում, տնտեսվարողներն իրենց կամքից անկախ հայտնվում են անվճարողականության դաշտում և երբ կառավարությունը հապաղում է այդ տնտեսվարողների համար փրկօղակ նետել, այդ տնտեսվարողները պարզապես սնանկանալու են»,- ասաց նա և նշեց, որ արդյունքում բանկային համակարգում չաշխատող վարկերի կշիռներն էապես բարձրանալու են, տնտեսական պոտենցյալն էլ թուլանալու է:

 

«Բոլոր երկրներն առաջին քայլով փրկօղակ են նետում տնտեսվարողներին, լիկվիդայնությունը փորձում են արագ լրացնել, իսկ մեր կառավարությունն իր գործիքակազմով, վախենամ, չի անում դա, քանի որ վարկային գործիքի միջոցով հնարավոր չէ լիկվիդայնության պակասի խնդիրն արագ լուծել: Սովորաբար տնտեսական ճգնաժամերի ժամանակ բանկերը դառնում են խիստ կոնսերվատիվ, ռիսկ չվերցնող, և դրա համար երկու պատճառ կա. առաջինը՝ բոլոր տնտեսվարողները բանկերի աչքերում օբյեկտիվորեն ավելի ռիսկային են դառնում, երկրորդ՝ իրենք էլ լիկվիդայնության խնդիրներ չունենալու մտավախությունից ելնելով՝ հարաբերականորեն ավելի շատ լիկվիդայնություն՝ կանխիկ միջոցներ են պաշարում և չեն ներարկում դրանք տնտեսություն»,- ասաց նա:

 

Նրա գնահատմամբ՝ դեռ անորոշ է, թե որքան կտևի այս ամենը, պետք էր հարկային գործիքը կիրառել: «Ես կարծում եմ նման իրավիճակում ճիշտ է հարկային արձակուրդ տալ, որը միանգամից լիկվիդայնություն կառաջացներ տնտեսվարողների մոտ, բայց եթե դու լիկվիդայնությունը ներարկում ես վարկային գործիքի միջոցով, դա ժամանակ է պահանջում, չհաշված այն, որ արդեն նշված պատճառներով քչերն են օգտվելու դրանից: Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը հետագայում ստիպված լինի գնալ արդեն տույժերի և տուգանքների ներումների տարբերակով, քանի որ դա համատարած կարող է լինել, իսկ ներումները հարկային կարգապահությունը նվազեցնող գործիք է՝ ի համեմատ հարկային արձակուրդների»,- ասաց նա։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր