Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։
Հարկային մարմին կատարված վճարումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդ տեղում դիրքավորվել է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Իսկ հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։
Խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։
Ցանկն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: