Հարավային Կորեացիները վերադառնում են աշխատանքի և մարդաշատ առևտրի կենտրոններ, զբոսայգիներ, գոլֆի խաղադաշտեր և ռեստորաններ, քանի որ Հարավային Կորեան թուլացնում է սոցիալական հեռավորության կանոնները` կորոնավիրուսային դեպքերի շարունակվող անկման ներքո:
Վերջին շաբաթների ընթացքում աճում է այն ընկերությունների թիվը, ներառյալ SK Innovation-ը և Naver-ը, որոնք դադարեցրել են կամ թուլացրել են տնից աշխատելու իրենց քաղաքականությունը, չնայած շատերը շարունակում են կիրառել աշխատանքի ճկուն գրաֆիկ և սահմանափակել գործուղումներն ու դեմ առ դեմ հանդիպումները:
Հանգստյան օրերին զբոսայգիները, լեռները և գոլֆի խաղադաշտերը մարդաշատ էին, մինչդեռ առևտրի կենտրոններն ու ռեստորաններ դանդաղորեն էին վերադառնում նորմալ վիճակի:
Որոշումն ուղղված է Ասիայի չորրորդ խոշոր տնտեսությունը զգուշորեն վերաբացելուն, քանի որ ամենօրյա վարակման դեպքերը շարունակում են տատանվել 20-ին մոտ կամ դրանից ցածր, ընդ որում՝ շատերը ժամանում են արտերկրից:
Մարտկոց արտադրող SK Innovation-ի մի պաշտոնյա ասում է, որ ընկերության աշխատակիցների մոտ 80%-ը կվերադառնա աշխատանքի այս շաբաթ, նրանք մուտքի մոտ կանցնեն ջերմության ստուգում և գրասենյակում կպահպանեն հեռավորություն:
Naver Corp.-ը, որը կառավարում է Հարավային Կորեայի ամենամեծ վեբ-պորտալը, թույլ է տալիս իր աշխատողների մոտ կեսին մուտք գործել գրասենյակ, իսկ բջջային խաղերի Netmarble ընկերության աշխատակիցները մուտք են գործում գրասենյակ շաբաթը երեք օր: