Ազգային ժողովում քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը: Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: ԿԲ նախագահն ընտրվեց 104 «կողմ», 15 «դեմ» ձայներով:
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։
Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։