Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։
9-րդ միջոցառման շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ։