Խորհրդարանը մոտ 6 ժամ քննարկեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության հարցը: ԿԲ նախագահի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն առաջարկել էր Մարտին Գալստյանի թեկնածությունը։
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ԿԲ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Քվեարկությունը կանցկացվի ապրիլի 17-ին, ժամը 10.00-12.30-ը: