Եվրամիությունը «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության շրջանակներում 456 հազար 500 եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Տեղի է ունեցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենախոշոր «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության առաջին խորհրդատվական կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները և Եվրամիության կողմից միջազգային գործընկերները։ Որոշում է կայացվել, որ ծրագրի շրջանակում կտրամադրվի 456 հազար 500 եվրոյի չափով աջակցություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտին»,- ասաց Օհանյանը։