Կառավարությունը մեծացրեց գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար փոխհատուցման շրջանակները՝ գործարկելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։
Այսպիսով, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝
– բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
– էլեկտրաէներգիայի գծով՝ 5000-10 000 դրամ ներառյալ։
Վերոնշյալ աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Նշենք նաև, որ ապրիլի 13-ին Կառավարությունը հայտարարել էր, որ 50%-ով փոխհատուցվելու է մինչև 10,000 դրամ գազի ծախս ունեցած և 5000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդներին։