Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» ապրիլյան թարմացման՝ կոնորավիրուսային համավարկի առաջացրած բացասական տնտեսական հետևանքների պատճառով 2020թ․ համար Հայաստանի տնտեսական անկումը կանխատեսվում է -1,5%:
Համաձայն այդ կանխատեսումների՝ 2020թ․ գործազրկությունը 2019թ․ համեմատ կաճի և կկազմի 19%։ Ընթացիկ հաշվը կվատթարանա 0,4 տոկոսային կետով՝ կազմելով -8,6%։ Այս տարվա ընքացքում գնաճը շատ ցածր կլինի, նույնիսկ մոտ չի գտնվի Կենտրոնական բանկի սահմանած 4% նպատակային մակարդակից թույլատրելի շեղման ներքևի սահմանին։
Ընդ որում՝ Հայաստանում տնտեսական անկումն ավելի թույլ կլինի, քանի հարևան և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում։
Հայաստանը կվերադառնա տնտեսական աճի հետագծին 2021 թվականին։ 2021 թվականի համար կանխատեսվում է 4,8% տնտեսական աճ։