Ըստ Bloomberg-ի՝ համաշխարհային տնտեսությունն արդեն կրճատվում է և կորցնում է իր ընթացքն ավելի արագ, քան 2009թ․ ֆինանսական ճգնաժամի սկզբնական օրերին: Դա համաշխարհային ՀՆԱ-ի՝ Bloomberg Economics-ի հաշվարկած նոր հետագծից հիմնական հետևությունն է:
Մարտ ամսվա հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսությունը կրճատվում է տարվա կտրվածքով 0,5%-ով՝ փետրվարի 0,1% և տարվա սկզբի 4,2% աճի համեմատ:
Մարտի ընթացքում մեկուսացումների խորացումը և ապրիլին դրանց պահպանվելու հետևանքով մարտ ամսվա տվյալները, հավանաբար, չեն լինի ամենավատն անկման ընթացքում: