- թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,
- շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
- օժանդակության ձևը՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում
- հիմնական պայմաններ՝
վարկի նպատակ | համաֆինանսավորման չափ | վերաֆինանսավորման չափ | Սուբսիդավորման չափ |
աշխատակիցների | 50% | 100% | ամբողջությամբ* |
հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների | 50% | 100% | ամբողջությամբ* |
հումքի | 40% | 50% | 6%** |
սարքավորումների | 25% | 50% | 5%** |
կոմունալ վճարների | 45% | 90% | 10%* |
սննդի | 30% | 50% | 8%** |
- համաֆինանսավորում՝ լուծում է գրավի պակասի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
- վերաֆինանսավորում՝ լուծում է արժութային ռիսկի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
- սուբսիդավորում՝ լուծում է տոկոսադրույքի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
Պայմանները գործում են վարկերի մինչև 250մլն համարժեքի համար:
Դիմելու վայրը՝ բանկեր և վարկային կազմակերպություններ:
- թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,
• շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,
• օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),
• հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:
- թիրախը՝ ՓՄՁ-ներ,
• շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
• օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված 2,5 մլն – 50մլն ՀՀ դրամ:
• հիմնական պայմաններ՝
– ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,
– 2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,
– 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից,
– Վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%:Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:
- թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
• շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
• հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:ՊԵԿ-ը ինքնաշխատ կիրականացնի: