Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝է այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով»,- ասված է հայտարարության մեջ։
Կից ֆայլով ներկայացվում է նաև անhրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը:
Ձևաթուղթ
1․ Հանրային ծառայության համարանիշ_________________________________________
- Ձեռք բերվող անշարժ գույքի հասցե (պարտադիր նշել նաև մարզը, համայնքը,քաղաքը)
3.Սպասարկվող բանկի (վարկային կազմակերպության) անվանումը, վարկային
պայմանագրի համարը__________________________________
- Հետադարձ կապ՝
էլեկտրոնային հասցե______________________________________________________
Հեռախոսահամար_________________________________________________________
5․ Դիմումում նշված հաշվեհամարը պատկանում է՝
________________________________ – ին