Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենք՝ նոտաների փոխանակման ձևում պաշտոնական փաստաթղթերի ճանաչման մասին համաձայնագրի վավերացման մասին, որով հաստատվում են Ղազախստանի և Հայաստանի իրավասու մարմինների կողմից կրկնակի հարկումից խուսափելու և եկամտահարկի ու գույքահարկի հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի շրջանակում տրված ռեզիդենտությունը: Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Համաձայնագիրը երկկողմ միջազգային պայմանագիր է և կնքվել է Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման պարզեցված կարգ սահմանելու նպատակով:
Ինչպես ավելի վաղ նշել էր Ղազախստանի առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովն, այս ընթացակարգը երկու պետությունների հարկատուներին հնարավորություն կտա հարկային գործակալին տրամադրել առանց ապոստիլիզացիայի բնակություն հաստատող փաստաթուղթ: Դա հնարավորություն կտա երկու պետությունների հարկ վճարողներին խուսափել կրկնակի հարկման ռիսկից:
Ղազախստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայումս երկրում գրանցված է 42 իրավաբանական անձ՝ հայկական կապիտալի մասնակցությամբ:
2019թ.-ին Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 16 միլիոն դոլար, ինչը 2 միլիոն դոլարով ավելին է, քան 2018թ.-ին:
Աղբյուրն՝ այստեղ։