ՀՀ կառավարության կայքում տեղադրվել է տնտեսական գործունեության այն տեսակների ամբողջական ցանկը, որոնց նկատմամբ արտակարգ դրության ժամանակ կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս հղմամբ պարզ և հասանելի կերպով ներկայացված են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները»,- նշել է Տիգրան Ավինյանը։