ԱՄՆ Պետդեպարտամենտը COVID-19 շտապ օգնության փաթեթ է հաստատել, որով 274 միլիոն դոլար ռեսուրս կապահովի աշխարհի առավել ռիսկային երկրներից 64-ի համար։ Փաթեթի շրջանակում 1,1 միլիոն դոլար կտրամադրվի Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։
«Մենք ողջունում ենք COVID-19 համաճարակի հետ կապված Հայաստանի համար ԱՄՆ-ի առողջապահության լրացուցիչ ռեսուրսների այս առաջին փուլը», – ասել է հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը։
Աղբյուրն՝ այստեղ։