ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ. փետրվար ամսին 2019թ. փետրվարի նկատմամբ կազմել է 8․7 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 10․4 տոկոս, շինարարության ոլորտ՝ 4․3 տոկոս, արդյունաբերության ոլորտ`16․5 տոկոս և առևտրի շրջանառության ոլորտ՝ 2․8 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2020թ․ փետրվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 2․5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն նվազել է 1․3, իսկ ներմուծումը` 3․2 տոկոսով: