Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջակցելու նպատակով: Միջոցառման նպատակն է օժանդակել սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին՝ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման խնդիրներում:
Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիությանը՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։
Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում: