ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտսության մասով:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:
Պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և, ըստ այդմ, գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։
Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները: