Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է՝
«Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետեւյալ տեսակները.
1. Առեւտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առեւտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական եւ խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու եւ բոլորիս առջեւ ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»։