«Համակարգ» կենտրոնը հիմնել է decameron.am կայքը։
Կորոնավիրուսի տարածման պատճառով բոլորս ինքնամեկուսացել ենք մեր բնակարաններում։ Համավարակի ավարտին սպասելն ավելի տանելի դարձնելու համար նախաձեռնել ենք decameron.am կայքը, որտեղ հրապարակելով մեր կյանքում պատահած հետաքրքիր ու զվարճալի դեպքերի մասին՝ կարող ենք միմյանց հետ կիսվել այդ պատմություններով և հետաքրքիր դարձնել մեկուսացումը։
Հուսով ենք, մյուս բոլոր մեկուսացվածները հաճույքով կկարդան այդ պատմությունները։
Գաղափարն, անշուշտ, ներշնչված է Ջովաննի Բոկաչչոյի՝ 14-րդ դարում ստեղծված «Դեկամերոն» վեպ-նովելաշարից, որը ստեղծվել է նման իրավիճակում։ Իտալիայում տարածված էր ժանտախտի համաճարակը և մարդիկ, մեկուսանալով, միմյանց տարբեր պատմություններ էին պատմում՝ ավելի տանելի դարձնելով համաճարակի ավարտին սպասելը։
Պայմաններ.
Պատմությունները պետք է լինեն ուրախ, կենսուրախ, հյութեղ, չարաճճի և լավը։
Պատմությունները պետք է լինեն մինչև 3 համակարգչային էջի սահմաններում։
Ուղարկեք նաև Ձեր լուսանկարը։
Պատմությունները հրապարակելու կամ մերժելու իրավունքը խմբագրությանն է։
Ձեր պատմություններն ուղարկեք info@decameron.am հասցեով։
Կայքը կսկսի գործել 23․03․2020 թ․-ից։