Heritage Foundation տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր: Ի դեպ, նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել էր 47-րդ հորիզոնականը:
Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրների հնգյակում են Սինգապուրը, Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեյցարիան: Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 44-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 71-րդ, իսկ Իրանը` 164-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը։